Հայկական գինեգործության հարուստ ավանդույթները՝ վաղնջական ժամանակներից մինչև մեր օրերը, ներկայացված են Հայաստանի գինու պատմության նորաբաց թանգարանում։ Այդ մասին ասված է ՀՀ կառավարության Ֆեյսբուքի էջում։
«Ինչպես են մեր նախնիները խաղող աճեցրել, գինի հնեցրել ու մատուցել. մեկ վայրում հնարավոր է ժամանակը հազարամյակներով հետ տալ ու այդ ամենը պատկերավոր տեսնել։
Գլխավոր նպատակը մեկն է՝ Հայաստանում գինու մշակույթի տարածմանը զուգահեռ նպաստել գինու զբոսաշրջության զարգացմանը»,-նշված է գրառման մեջ: