• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Որքան շուտ Հայաստանը հստակեցնի ԵՄ-ին անդամակցելու հարցը, այնքան լավ. Պուտին Որքան շուտ Հայաստանը հստակեցնի... 21:11
Բաց հարթակ. Հայաստանի կառավարությունը պետք է ազգայնացնի երկաթուղին. Գրիգորյան Բաց հարթակ. Հայաստանի կառավարությունը... 20:47
ՇՀԿ գագաթնաժողով․ Փաշինյան-Ալիև հանդիպում, Պուտինի հետ սպասվող բանակցություն ՇՀԿ գագաթնաժողով․ Փաշինյան-Ալիև հանդիպում,... 19:51
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 22:5518 Հոկ, 2021

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ՀՀ շահերի ներկայացուցչի արձագանքն Ադրբեջանի հայցին

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանն այսօր սկսել է քննել Հայաստանի դեմ Ադրբեջանի ներկայացրած հրատապ միջոց կիրառելու պահանջը՝ ադրբեջանական ձևակերպմամբ «Հայաստանի սպառնալիքներից Ադրբեջանին պաշտպանելու համար»: Հայաստանի շահերի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է ադրբեջանական հայտարարություններին՝ դրանք կեղծ որակելով: Ելույթում, մասնավերապես, Կիրակոսյանը նշել է. 

«Տիկին նախագահ, դատարանի հարգարժան անդամներ, պատիվ և մեծ շնորհ է այս գործում ձեր առջև հանդես գալ որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ:

Այսօր առավոտյան դուք լսեցիք Ադրբեջանի բանավոր հայտարարությունները՝ կապված միջանկյալ միջոցներ կիրառելու խնդրանքի հետ: Այդ դիմումը կազմված է ակնհայտորեն Կոնվենցիայի կարգավորումների առարկա չհանդիսացող հարցերից: Սա կեղծ համարժեքության վարժություն է, տեղեկատվական ծխածածկույթ ստեղծելու համար մշակված մարտավարություն, որը նախատեսված է տպավորություն ստեղծելու, թե Ադրբեջանն իսկական զոհն է:

Ադրբեջանի դիմումը երեսպաշտ, ջղաձիգ արձագանք է կեղծ հավասարություն ստեղծելու համար՝ Հայաստանի հիմնավորված պնդումներին հակադարձելու նպատակով:

Հայաստանն Ադրբեջանին ծանուցել է իր պահանջների մասին 2020 թվականի նոյեմբերի 11-ին: Հետո Ադրբեջանը պատասխանեց ոչ թե ներգրավմամբ, այլ «կրկնօրինակմամբ»: Հայաստանը բարձրաձայնեց ատելության խոսքի հետ կապված պահանջների մասին: Ադրբեջանը կրկնօրինակեց: Հայաստանը ներկայացրեց մշակութային ժառանգության ոչնչացման պահանջներ: Ադրբեջանը կրկնօրինակեց: Հայաստանը սեպտեմբերին ներկայացրեց իր դիմումը դատարան՝ միջանկյալ միջոցներ կիրառելու միջնորդությամբ: Ադրբեջանը նորից կրկնօրինակեց՝ ուղիղ մեկ շաբաթ անց:

Ադրբեջանի պնդումները շինծու և պաշտպանական քայլ են: Երբ ծխածածկույթը հանում ես, այդ պնդումների որևէ բովանդակություն չես կարող գտնել: Խոջալուի վերաբերյալ Ադրբեջանի ներկայացուցչի աղաղակող կեղծ տեղեկությունները դրա վառ օրինակն են:

Ադրբեջանը ցանկանում է ինչ-որ հարցե՞ր բարձրացնել: Մենք նույնպես կարող ենք: Սկսե՞մ խոսել Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում, Գանձակում էթնիկ հայերի կոտորածների և ջարդերի մասին: Ո՛չ, ես դա չեմ անի, քանի որ հիմա դրա ժամանակը չէ: Եվ ես չեմ կարող պատկերացնել, թե ինչպես դա կարող էր արդյունավետ լինել դատարանի համար:

Իմ հարգարժան գործընկերները ցույց կտան, որ Ադրբեջանի խնդրանքը ներկայացնում է հարցեր, որոնք խնդրահարույց են միայն առաջին հայացքից, և առաջ է քաշում այն պահանջները, որոնք որևէ կերպ չեն առնչվում Կոնվենցիայից բխող իրավունքներին: Ավելին՝ Կոնվենցիայով նախատեսված որևէ իրավունքի անհետաձգելի կամ անուղղելի վնաս չկա:

Ականազերծման վերաբերյալ Ադրբեջանի խնդրանքը փորձ է՝ դատարանի մոտ ստեղծել խտրականության առերևույթ տպավորություն այնտեղ, որտեղ այն իրականում գոյություն չունի և չի կարող լինել: Ադրբեջանի դիմումում ներկայացված ենթադրյալ ապացույցները բացարձակապես ոչ մի ապացույց չեն պարունակում, թե ո՞վ է ականներ տեղադրել, որտե՞ղ են դրանք տեղադրվել, ե՞րբ և ինչո՞ւ են դրանք տեղադրվել: Հարկ է նշել, որ հենց Ադրբեջանն է հարյուր հազարավոր ականներ տեղադրել 1990-ականների սկզբին: Հակամարտության գոտում ականների առկայությունն ազդել է բոլորի վրա: Ցավոք, բոլորս տուժել ենք ականների պատճառով, և իմ երկիրը ցավում է յուրաքանչյուր մարդու ողբերգական մահվան կապակցությամբ՝ անկախ էթնիկ ծագումից:

Տասնամյակներ շարունակ մենք ձգտել ենք ավարտին հասցնել ականազերծման համապարփակ գործընթացը: Այնուամենայնիվ, Ադրբեջանը համառորեն արգելափակում էր բոլոր նման հումանիտար ջանքերը, քանի որ ծագումով հայերը լինելու էին հիմնական շահառուները: Միայն հիմա, երբ այդ անձինք հարկադրված էին հեռանալ, Ադրբեջանը հանկարծ գիտակցեց ականազերծման արժեքը:

Այնուամենայնիվ, Հայաստանի վարչապետը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ, այդ թվում՝ ականների հետ կապված հարցերի քննարկման համար: Հայաստանն արդեն երկու անգամ Ադրբեջանին տրամադրել է ականապատ դաշտերի քարտեզներ: Բոլոր հումանիտար հիմնախնդիրների լուծման համատեքստում մենք պատրաստ ենք տրամադրել մեր ձեռքի տակ եղած մյուս քարտեզները, որոնք ցույց են տալիս ադրբեջանական զինված ուժերի թիկունքում ընկած ականապատ դաշտերի տեղակայումը, որոնք այժմ բացառապես հումանիտար բնույթի մտահոգություններ են առաջացնում: Եվ Հայաստանն այդ առաջարկն արել է՝ չնայած այն հանգամանքին, որ նման քարտեզներ տրամադրելու որևէ իրավական պարտավորություն չունի:

Այդուհանդերձ, Ադրբեջանը Հայաստանին անհիմն մեղադրում է «Ադրբեջանի տարածքում ականապատման գործողություններ իրականացնելու մեջ» ներգրավվելու համար և դատարանին խնդրում է Հայաստանից պահանջել դադարեցնել դա:

Տիկին նախագահ, չնայած նման խնդրանքն ակնհայտորեն դուրս է Կոնվենցիայի շրջանակներից, ցանկանում եմ հստակեցնել՝ Հայաստանը ականներ չի տեղադրում Ադրբեջանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության տարածքում: Հայաստանը հարգում և պահպանում է ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից զերծ մնալու իր պարտավորությունը՝ ի տարբերություն Ադրբեջանի Հանրապետության: Նույնիսկ հիմա, երբ մենք ելույթ ենք ունենում դատարանի առջև, Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը, և նրա զորքերն անօրինականորեն տեղակայված են Հայաստանի անվիճելի ինքնիշխան տարածքի խորքում: Փաստացի, հենց այս լսումների ընթացքում ադրբեջանական ուժերը շարունակում են գնդակոծել գյուղերը և թիրախավորել խաղաղ բնակիչներին Հայաստանում և Արցախում:

Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է նաև «հակաադրբեջանական ատելության խմբերին» աջակցելու, հանդուրժելու և ատելություն տարածելու առցանց արշավներ հովանավորելու համար: Այս մեղադրանքները փաստացի հիմնազուրկ են: Հակառակը՝ Հայաստանի կառավարությունը, այդ թվում՝ վարչապետ Փաշինյանը, ակտիվորեն հետամուտ է տարածաշրջանում խաղաղության և հաշտեցման օրակարգին: Իսկապես, վերջերս ընդունված Կառավարության գործողությունների ծրագիրը հստակ նպատակ է սահմանում՝ «մեր երկրի և տարածաշրջանի խաղաղ զարգացման նոր դարաշրջան» բացելը:

Նախորդ շաբաթ դուք լսեցիք մեր իրավախորհրդատուներին, որոնք բառացիորեն ներկայացրին այն ատելի հռետորաբանությունը, որն օգտագործում է նախագահ Ալիևը՝ նկարագրելով իմ ժողովրդին: Ես այստեղ նորից չեմ կրկնի այդ սարսափելի վիրավորանքները:

Ադրբեջանի գործի նյութերում, անշուշտ, չկան այնպիսի ձևակերպումներ, թեկուզ անգամ մի փոքր մոտ այն ատելության խոսքին, որը վերագրվում է իմ կառավարությանը: Փոխարենը, Ադրբեջանը դատարանի ուշադրությանն է ներկայացնում արտակարգ իրավիճակների և ինքնապաշտպանության դասընթացներ անցնող մի քանի անձանց կամ ոչ կառավարական կազմակերպությունների հայտարարությունները:

Թույլ տվեք հստակ ասել. Հայաստանը չի աջակցում և չի արդարացնում ռասայական հողի վրա ստորացուցիչ հայտարարությունները և շատ լուրջ է վերաբերվում Կոնվենցիայով ստանձնած իր բոլոր պարտականություններին: Բայց այն, որ Ադրբեջանը որոշել է նման մեղադրանքները ներկայացնել դատարանի առջև՝ փաստացի պաշտպանելով իր իսկ նախագահի և պետական պաշտոնյաների սարսափելի հայտարարությունները, ցույց է տալիս միայն մեկ բան՝ նրա հուսահատ փորձը՝ կրկնօրինակել Հայաստանի գործը՝ անկախ նրանից, թե որքան հիմնազուրկ կլինեն իր պահանջները:

Ապացույցների պահպանման վերաբերյալ Ադրբեջանի պահանջած միջոցն ավելի լավ չէ: Այն պարզապես սխալ է: Այս խնդրանքը վերաբերում է ենթադրյալ իրավունքին, որը Կոնվենցիայով սահմանվող իրավունք չէ: Ներկայումս Հայաստանը հետաքննում է հանցագործությունները, որոնք ենթադրաբար կատարվել են հայ զինծառայողների կողմից ադրբեջանցիների նկատմամբ: Այնուամենայնիվ, Ադրբեջանը չի կարող Կոնվենցիան վերածել իրավական փոխօգնության պայմանագրի: Ավելին՝ քանի որ խնդրանքը վերաբերում է ներկայումս Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում գտնվող ապացույցներին, նման ապացույցները Հայաստանի վերահսկողության տակ չեն: Մեր իրավախորհրդատուները կմանրամասնեն այս հիմնարար թերությունները և այլ խնդիրներ, որոնք վերաբերում են Ադրբեջանի անհիմն խնդրանքին:

Տիկին նախագահ, դատարանի հարգելի անդամներ, Հայաստանի գիտակ իրավախորհրդատուներն այժմ ձեզ հիմնավոր կերպով ցույց կտան, որ միջանկյալ միջոցների կիրառելու վերաբերյալ Ադրբեջանի խնդրանքը պետք է ամբողջությամբ մերժվի: Նախ պրոֆեսոր Կոլբը կանդրադառնա primafacie-ի իրավասությանը:

Երկրորդ՝ պրոֆեսոր Մըրֆին ցույց կտա, թե ինչու ականների և ենթադրյալ անդրսահմանային գործողությունները կատարելու վերաբերյալ Ադրբեջանի պահանջները չեն բավարարում դատարանի՝ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջները, Ադրբեջանի հարցումները չեն համապատասխանում primafacie-ի իրավասությանը, չեն առաջացնում Կոնվենցիայով նախատեսված իրավունքներ և ունեն մի շարք լուրջ թերություններ:

Երրորդ՝ դոկտոր Սալոնիդիսը կանդրադառնա, թե ինչու ադրբեջանցիների դեմ ռասայական ատելության ենթադրյալ հրահրման հետ կապված Ադրբեջանի պահանջը նույնպես չի համապատասխանում միջանկյալ միջոց կիրառելու պահանջներին և չի հանդիսանում Կոնվենցիայի խախտում: Ադրբեջանի ապացույցները չեն հաստատում ռասայական ատելության կամ բռնության խրախուսումը կամ հրահրումը, ոչ էլ պետության կողմից որևէ գործողություն, որը նախատեսում է Կոնվենցիայի կիրառում:

Պրոֆեսոր դ’Արժանը կեզրափակի Հայաստանի առարկությունների ներկայացումը՝ բացատրելով, թե ինչու է ապացույցների հավաքման և պահպանման վերաբերյալ Ադրբեջանի խնդրանքն անտեղի և, ամեն դեպքում, չի համապատասխանում միջանկյալ միջոցառումներ կիրառելու պահանջներին: Այս առումով Ադրբեջանի դիմումը դուրս է Կոնվենցիայի և Դատարանի դատական պրակտիկայի շրջանակներից:

Շնորհակալ եմ, տիկին նախագահ, դատարանի հարգելի անդամներ, ձեր ուշադրության համար»:

 

Դիտումների քանակ98
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Բացահայտվել են Գյումրիում կատարված բնակարանային գողությունները․ երկու անձ ձերբակալված է, մեկը հետախուզվում է 11:2802 Սեպ, 2026
  • Գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման և նորոգման 7 նախագիծ 11:1502 Սեպ, 2026
  • Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ի սեփական նախաձեռնությամբ անմիջապես սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ 11:0202 Սեպ, 2026
  • Պահանջվում է անվավեր ճանաչել Աչաջուր համայնքի գյուղապետարանի շենքում և մշակույթի տանը գտնվող անշարժ գույքերի օտարման գործարքները. Դատախազության պետշահերի հայցն ընդունվել է դատարանի վարույթ 10:3802 Սեպ, 2026
  • Արձանագրվել են սանիտարական կանոնների խախտումներ. Ֆրանսիայի դեսպանությունը՝ միջոցառման հյուրերի սննդային թունավորման պատճառների մասին 10:2902 Սեպ, 2026
  • Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 10:1302 Սեպ, 2026
  • Սիրիկում հարսանքավորներ են զոհվել․ Իրանը հարձակվել է Մերձավոր Արևելքում ամերիկյան բազաների վրա 10:0802 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | Փաշինյան-Պուտին կառուցողական խոսակցությունը կշարունակվի Մոսկվայում | 02.09.2026 10:0002 Սեպ, 2026
  • Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է 09:5802 Սեպ, 2026
  • Հայտնաբերվել է մոտ 10 կգ մարիխուանայի նմանվող զանգված․ երեք անձ ձերբակալվել է 09:1202 Սեպ, 2026
  • Մարշալ Մանիշ Կումար Գուպտային ներկայացվել է Հնդկաստանի ուղեղային կենտրոնների հետ համագործակցությունը 09:0602 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:3802 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը ստուգայցեր է կատարել բանակային դիրքեր, որտեղ հերթապահում են 25-օրյա վարժական հավաքների մասնակիցները 08:1102 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:0002 Սեպ, 2026
  • Գանձաքար բնակավայրում գազ չի լինի 00:4302 Սեպ, 2026
  • Ովքեր են Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները 00:1102 Սեպ, 2026
  • Հայաստանի նախագահը ավելի քան 12 տարվա ընթացքում առաջին այցը կկատարի Չեխիա 23:5601 Սեպ, 2026
  • Մոսկվան համերաշխություն է հայտնում Իրանի ժողովրդին. Պուտին 23:4601 Սեպ, 2026
  • Դա կոչվում է սադրանք. փորձագետները Զախարովայի հայտարարությունների մասին 23:1601 Սեպ, 2026
  • Երբ այլընտրանքը ստեղծվի, ընտրություն կկատարենք՝ հանրաքվեով կամ առանց հանրաքվեի․ Նիկոլ Փաշինյանը՝ Պուտինին 23:0001 Սեպ, 2026
  • Հնարավոր չէ անկախություն և ինքնիշխանություն ունենալ՝ ապրելով կոնֆլիկտի պայմաններում. ՀՀ վարչապետ 22:5701 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը հարվածներ է հասցնում իրանական թիրախներին Հորմուզի նեղուցի մերձակայքում․ Թրամփ 22:4001 Սեպ, 2026
  • Որքան ահագնանում են Կրեմլի սպառնալիքները, այնքան Հայաստանն ավելի է մերձենում ԵՄ-ին. փորձագետներ 22:2401 Սեպ, 2026
  • Շատ լավ հանդիպում ունեցա Վլադիմիր Պուտինի հետ․ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում Մոսկվա կմեկնի 22:0901 Սեպ, 2026
  • Հարցազրույց Արսեն Թորոսյանի հետ 22:0001 Սեպ, 2026
  • Ճամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվում 21:5701 Սեպ, 2026
  • ԵՄ-ի հետ կապված գործընթացը Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի դեմ չէ, Հայաստանը դեռ ընտրության պահը չի հասունացրել. Փաշինյան 21:3801 Սեպ, 2026
  • Որքան շուտ Հայաստանը հստակեցնի ԵՄ-ին անդամակցելու հարցը, այնքան լավ. Պուտին 21:1101 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը մեկնարկել է 21:0401 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | ՌԴ-ն փորձում է լարել իրավիճակը. փորձագետները՝ Զախարովայի հայտարարությունների մասին 21:0001 Սեպ, 2026
  • «Հայկական ատոմային էլեկտրակայան»-ը 2026-ի հունվար-հունիսին 5 մլրդ 105 մլն դրամ հարկ և տուրք է վճարել 20:5901 Սեպ, 2026
  • Փողերի լվացում, կաշառք. Գագիկ Խաչատրյանին նոր մեղադրանք է առաջադրվել չորս դրվագով 20:5501 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը եղել է ինժեներական նոր լուծումներով կառուցվող ջոկի դիրքի շինհրապարակում 20:5101 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 1-ը՝ Ուշիում. նոր ուսումնական տարին մեկնարկել է հիմնանորոգված դպրոցում 20:4701 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 1-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:4201 Սեպ, 2026
  • COP17-ի երևանյան մեկնարկին մնաց 48 օր 20:3701 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 01.09.2026 20:3101 Սեպ, 2026
  • Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի համար 20:2401 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 1. 2026 20:1601 Սեպ, 2026
  • Պատերազմը չի բխում որևէ մեկի շահերից. Փեզեշքիան 20:0701 Սեպ, 2026
  • Իմ խնդիրն է այնպես անել, որ Իրանը ցանկանա գործարք կնքել. Բեսենթ 19:5801 Սեպ, 2026
  • Քննարկվել են արհեստական բանականության գործիքակազմերի կիրառման հնարավորությունները քաղաքաշինության բնագավառում 19:5101 Սեպ, 2026
  • ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները համատեղ այց են կատարել Սյունիք՝ TRIPP ծրագրի շրջանակում 19:4401 Սեպ, 2026
  • Վթար Ուջան բնակավայրի ճանապարհին. տուժածը հոսպիտալացվել է 19:4101 Սեպ, 2026
  • Կիևը դեռևս պատրաստ չէ լսել միջնորդներին. Պեսկով 19:3601 Սեպ, 2026
  • Երկամսյա հետազոտություն և նոր բացահայտումներ 19:2801 Սեպ, 2026
  • Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1000-ը, անհետ կորածներինը՝ 3900-ը 19:1901 Սեպ, 2026
  • 3000 մետր բարձրության վրա լայն թափով ընթանում են ամրացված շրջանի կառուցման աշխատանքները․ շարունակվում են Սուրեն Պապիկյանի այցերը դիրքեր 19:0901 Սեպ, 2026
  • Թուրքիան արտաքին քաղաքականության և տնտեսության մեջ Ռուսաստանի արտոնյալ գործընկերներից է. Պուտին 19:0201 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | ՌԴ-ն «անչափ բծախնդիր» է. «Ռուսական երկաթուղիներ»-ի ղեկավարը՝ ՀՀ-ի հետ պայմանագրի մասին 19:0001 Սեպ, 2026
  • «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրականացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են թմրանյութերի նմանավող զանգվածներ և այլ արգելված իրեր 18:5401 Սեպ, 2026
  • Եվրամիության 11 երկիր Կալասին կոչ է արել վերանայել ԵՄ արտաքին քաղաքականության հարցում վետոյի իրավունքը 18:4801 Սեպ, 2026
  • ՀՀ ԱԺ նախագահը և ԵՄ դեսպանը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման հարցեր 18:3901 Սեպ, 2026
  • Վարժական հավաքների մասնակիցների համար ստեղծված պայմանները շարունակաբար բարելավելու ենք․ Սուրեն Պապիկյան 18:2901 Սեպ, 2026
  • Ազգային գրադարանի ամերիկացի կամավորը 18:2101 Սեպ, 2026
  • Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը շարունակվում է․ Լոռու մարզի ոստիկանների հերթական բացահայտումը 18:1201 Սեպ, 2026
  • Մանկան տնից՝ դպրոց. երեք առաջին դասարանցիներին ուղեկցել է նախարար Թորոսյանը 18:0301 Սեպ, 2026
  • Ռուսաստանը համերաշխություն է հայտնում Իրանի ժողովրդին, հիանում ձեր ցուցաբերած քաջությամբ. Պուտինը՝ Փեզեշքիանին 17:5401 Սեպ, 2026
  • ՔՏՀԱՏՄ-ը վերահսկողություն և իրազեկման աշխատանքներ է իրականացրել Կոտայքի մարզի մի շարք կրթական հաստատություններում 17:4401 Սեպ, 2026
  • 37 տարվա պարային ուղի 17:3501 Սեպ, 2026
  • Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը 17:2601 Սեպ, 2026
  • ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել մասնակից երկրների գործընկերերի հետ 17:2201 Սեպ, 2026
  • ՀՀ նախագահը և Հնդկաստանի Ազգային պաշտպանության քոլեջի ղեկավարը բարձր են գնահատել պաշտպանական ոլորտում երկու երկրի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը 17:1801 Սեպ, 2026
  • Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան. ՔԿ 17:1101 Սեպ, 2026
  • Պուտինը կարևորել է, որ միջազգային պրակտիկայից բացառվի զինված հակամարտությունների հրահրումը 17:0101 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | TRIPP-ի իրագործումից կշահեն տարածաշրջանի բոլոր երկրները. վարչապետի ելույթը Բիշքեկում 17:0001 Սեպ, 2026
  • Գիտելիք ստացիր և օգտագործիր այն ի նպաստ այլոց․ Գլխավոր դատախազը մասնակցել է «Հերացի» ավագ դպրոցի միջոցառմանը 16:5601 Սեպ, 2026
  • ԱԳՆ-ն պաշտոնապես վերանվանվել է Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն 16:4501 Սեպ, 2026
  • Ի տարբերություն ԱՄՆ-ի՝ Իրանը միշտ հավատարիմ է եղել միջազգային իրավունքի սկզբունքներին. Փեզեշքիան 16:4401 Սեպ, 2026
  • Այսօրվանից վարորդական իրավունքի տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերով 16:3901 Սեպ, 2026
  • Քրեական ոստիկանները հայտնաբերել են մոտ 10 կգ մարիխուանայի նմանվող զանգված․ երեք անձ ձերբակալվել է 16:2901 Սեպ, 2026
  • Թուրքիան վճռորոշ դիրք է զբաղեցնում էներգետիկ ուղիների դիվերսիֆիկացման գործում. Էրդողան 16:2101 Սեպ, 2026
  • 25-օրյա վարժական հավաքները կարևոր դեր ունեն պահեստազորայինների պատրաստության գործում. Պապիկյան 16:1401 Սեպ, 2026
  • Ադրբեջանի և Թուրքիայի հետ աշխատում ենք միջպետական հաղորդակցությունները բացելու ուղղությամբ, այդ թվում՝ TRIPP-ի իրագործմամբ. Փաշինյանը՝ Բիշքեկում 16:1101 Սեպ, 2026
  • Ռուսաստանը մշտական կապի մեջ է հայ գործընկերների հետ երկաթուղիների հարցերով. Բելոզյորով 16:0101 Սեպ, 2026
  • Այսօր ես հանդիպում կունենամ Վլադիմիր Պուտինի հետ. Փաշինյան 15:5301 Սեպ, 2026
  • Հարավային Կովկասը վերածվում է խաղաղության տարածաշրջանի. Ալիև 15:4801 Սեպ, 2026
  • Հայաստանի Հանրապետությունը կիսում է աշխարհի բազմաբևեռության տեսլականը. վարչապետը՝ ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը 15:4001 Սեպ, 2026
  • ԱԺ նախագահը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը խորացնելու հնարավորությունները 15:3601 Սեպ, 2026
  • Դիրքերի կահավորման աշխատանքները մշտապես Պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում են 15:3301 Սեպ, 2026
  • Նոր ուսումնական տարին` նոր ակնկալիքներով. Արաքսիա Սվաջյանն այցելել է դպրոցներ 15:2401 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը ստուգայցեր է կատարել բանակային դիրքեր․ ՊՆ 15:1201 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | TRIPP-ի շուրջ նոր քննարկում․ Փաշինյանը հանդիպել է ԱՄՆ սենատորի պատվիրակությանը 15:0001 Սեպ, 2026
  • Քննարկվել է ԱՄՆ-Ռուսաստան երկկողմ գործակցությունը ֆինանսական ոլորտում 14:3201 Սեպ, 2026
  • Դատախազի որոշմամբ՝ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում 14:1701 Սեպ, 2026
  • Նվաստացումը, բռնությունն ու շահագործումը մեր արժեքների մաս չեն. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել 13:5901 Սեպ, 2026
  • Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է. ՔԿ 13:4601 Սեպ, 2026
  • Տեսական ֆիզիկայի միջազգային գիտաժողով՝ Երևանում 13:3401 Սեպ, 2026
  • Գազատար է վնասվել. Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում է 13:0701 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանն ու Վիետնամի փոխնախագահը կարևորել են քաղաքական, տնտեսական ու մշակութային կապերի հետևողական զարգացումը 13:0401 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Տարածաշրջանի համար կենսական է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը. Էրդողան 13:0001 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 12:5301 Սեպ, 2026
  • «Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է դրոնով ներնետված արգելված իրերի փաթեթ 12:3901 Սեպ, 2026
  • Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի նախագահին ընդունել Մոսկվայում. Պեսկով 12:2901 Սեպ, 2026
  • Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում․ իրականացվել են խուզարկություններ 12:2301 Սեպ, 2026
  • Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 12:1601 Սեպ, 2026
  • Ի գիտություն աշխարհի 50 լավագույն բուհերում սովորող ՀՀ քաղաքացիների 12:0301 Սեպ, 2026
  • Անկարան կշարունակի իր ներդրումն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործում. Էրդողան 11:5701 Սեպ, 2026
  • Պուտինը և Մոդին Բիշքեկում քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունները 11:4801 Սեպ, 2026
  • Հայաստանի և Սլովակիայի միջև փոխշահավետ համագործակցությունը առավել ակտիվ ընթացք է ստացել․ Նիկոլ Փաշինյանը՝ Սլովակիայի վարչապետին 11:4301 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015