ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 12-ին՝ ժամը 10։00-ից մինչև 17։00-ը, Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվելու է պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով։
«Հարգելի՛ վարորդներ‚ հայցում ենք ձեր ներողամտությունը և հորդորում ենք պահպանել երթևեկության կանոնները»,- ասված է ՊՈԱԿ-ի Ֆեյսբուքի գրառման մեջ: