• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հարցազրույց Հայկազ Ֆանյանի հետ Հարցազրույց Հայկազ Ֆանյանի հետ 22:34
Վրաստանում տարեկան գնաճը կազմել է 5.7%. «Հարևաններ» Վրաստանում տարեկան գնաճը կազմել... 20:36
ԵՄ-ն ՀՀ-ի համար կիրառում է արտոնությունների բացառիկ գործիքակազմ ԵՄ-ն ՀՀ-ի համար կիրառում... 20:09
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 19:2406 Հոկ, 2021

Հայաստանի և Իտալիայի նախագահները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով

Հայաստանի և Իտալիայի նախագահներ Արմեն Սարգսյանը և Սերջո Մատարելլան այսօր տեղի ունեցած հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով:

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր ելույթում նշել է.

«Ուրախ եմ առաջին անգամ ոչ միայն իմ, այլև Հայաստանի որևէ պետական ղեկավարի մակարդակով պետական այցով/ Ուրախ եմ որպես Հայաստանի նախագահ առաջին անգամ պետական այցով գտնվել Իտալիայում և իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում նախագահ Մատարելլային՝ իր բարեկամության, հրավերի և այս փայլուն ընդունելության համար։

Նախագահ Մատարելլայի հետ քիչ առաջ ունեցանք շատ բովանդակալից և արդյունավետ բանակցություններ, որոնք հայ-իտալական հարաբերությունների բարձր մակարդակի ակնառու արտահայտությունն են։

Ընդգծեցինք երկու պետությունների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և երկկողմ հարաբերությունները զարգացնելու փոխադարձ պատրաստակամությունը և՛ Իտալիայի, և՛ Հայաստանի կողմից։

Մեր բանակցություններում անդրադարձանք նաև Հայաստանի և Իտալիայի միջև առևտրատնտեսական հարաբերություններին: Ես հույս ունեմ, որ այդ հարաբերությունները շատ արագ կհասնեն այնպիսի մակարդակի, ինչպիսին մեր երկխոսության մակարդակն է։

Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանափակումների պայմաններում 2020թ․ Հայաստանի և Իտալիայի միջև առևտրաշրջանառությունն անկում ապրեց, բայց 2021 թվականին սկսեց վերականգնվել։ Վստահ եմ, որ այն շատ արագ շատ ավելի բարձր մակարդակ է ունենալու, քան նախորդ տարիներին։

Նախագահի հետ միասին կարևորեցինք նաև համագործակցության զարգացումը ժամանակակից արդյունաբերության, այսինքն՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, բիոտեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտներում, ժամանակակից այնպիսի ոլորտներում, որոնք կապված են սննդի անվտանգության, 21-րդ դարին համապատասխանող կապի համակարգերի հետ:

Քննարկեցինք այն անհրաժեշտ փոփոխությունները, որոնց արդյունքում ներդրում կարող են լինել՝ աջակցելու կլիմայական վտանգավոր փոփոխությունների ընթացքը կանխելուն։

Անդրադարձանք նաև գիտատեխնիկական ու տեխնոլոգիական ոլորտների զարգացման ուղղությամբ համագործակցության հնարավորություններին:

Մեծարգո նախագահին ներկայացրեցի նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում իտալական ընկերությունների հետ համատեղ նախագծերի իրականացման հնարավորություններն ու ուղղությունները:

Մեծապես կարևորում ենք երկկողմանի մարդկային շփումներն ու հարաբերությունները՝ մասնավորապես զբոսաշրջության բնագավառում: Ե՛վ Իտալիան, և՛ Հայաստանը հսկայական պատմամշակութային ժառանգություն ունեն։ Պարոն նախագահի հետ ընդգծեցինք նաև միմյանց մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը:

Մենք ցանկանում ենք, որ Իտալիան առավել ներգրավված լինի մեր կրթական համակարգում, ինչը մեր ժողովրդին ավելի հաղորդակից կդարձնի իտալական ինքնությանը, մշակույթին և պատմությանը:

Սիրելի գործընկերոջս ներկայացրեցի ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի իմ գնահատականը՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ շարունակել աշխատանքները հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Այս առումով արժևորեցինք միմյանց համար զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշռված դիրքորոշումների ու մոտեցումների պահպանման կարևորությունը։

Մեծապես գնահատում ենք Իտալիայի կառավարության պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը ՌՕՔԵՄՓ (Մշակութային ժառանգության պահպանության, կառավարման և արժևորման տարածաշրջանային կենտրոն) ծրագրին և այդ ծրագրի միջոցով նպաստելու պատմամշակութային հուշարձանների պահպանությանը և՛ Հայաստանում, և՛ այլուր:

Հայաստանը շնորհակալ է բարեկամ Իտալիային՝ մարդու իրավունքների հարցերում նրբազգացություն դրսևորելու համար։

Բարձր ենք գնահատում մարտի 2-ին Իտալիայի խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը, որով կոչ է արվում ազատ արձակել հայ ռազմագերիներին:

Ողջունում ենք նաև Իտալիայի մոտ 50 շրջանային և քաղաքային խորհուրդների կողմից ընդունված փաստաթղթերը՝ ի պաշտպանություն Արցախի և նրա ժողովրդի։

Կարևորում ենք հրադադարի հաստատումից հետո իտալացի մասնագետների առաքելության մասնակցությունը հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման գործընթացին, ինչպես նաև՝ անմիջական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ։

Մեր ամուր համագործակցության և բարեկամության լավագույն օրինակներից են Հայաստանի և Իտալիայի համատեղ ջանքերը հանուն խաղաղության և անվտանգության, Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի գլխավոր հրամանատարության շրջանակներում:

Ի սրտե շնորհակալություն եմ հայտնում Իտալիայի կառավարության որոշման համար՝ համավարակի այս բարդ փուլում Հայաստանին մեծաքանակ պատվաստանյութեր տրամադրելու համար։

Հայաստանը բարձր է գնահատում ԵՄ-ի հետ իրականացվող բազմակողմանի համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, հիմնարար ազատությունների պաշտպանությունը, կայուն զարգացման ու արդյունավետ կառավարման համատեղ ծրագրերը։

Համոզված եմ, որ ապագայի տեսլականով Իտալիայի և Հայաստանի միջև ստեղծված երկխոսությունը, համագործակցությունը կշարունակվեն, և իմ այս այցելությունը ոչ միայն կլինի առաջին պատմական պետական այցելությունը, այլև հիմք կդառնա Հայաստանի և Իտալիայի միջև ավելի սերտ, ավելի խորը, ավելի ջերմ հարաբերությունների եկող տասնամյակներում։

Ամփոփելով խոսքս՝ ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Իտալիայի իմ թանկագին բարեկամ և բացառիկ պետական գործիչ, միջազգային բարձր հեղինակություն վայելող նախագահ Մատարելլային՝ հայկական պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար և վերահաստատել իմ պատրաստակամությունը՝ որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, շարունակել ջանքերը Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցության ընդլայնման ուղղությամբ՝ բոլոր ուղղություններով»:

Նախագահ Մատարելլան իր հայտարարության մեջ մասնավորապես ասել է.

«Մեծ հաճույք է այսօր այստեղ՝ Քուիրինալե պալատում, հյուրընկալել նախագահ Սարգսյանին, նրա տիկնոջն ու պատվիրակությանը Հայաստանի Հանրապետության նախագահի առաջին պատմական այցի կապակցությամբ։

Այցը պատմական է, քանի որ համընկնում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 30 -ամյակի հետ, ինչի առթիվ կրկին իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում նախագահ Սարգսյանին։
Ուրախ եմ, որ կարողացանք իրականացնել այս այցը, որը հետաձգվել էր համավարակի պատճառով։ Սա 2018 թվականի հուլիսին Երևան կատարված իմ այցի պատասխան այցն է, որի մասին դեռ պահպանում եմ վառ և ջերմ հիշողություններ։

Հայաստանը և Իտալիան կարող են պարծենալ բարեկամական մեծ ավանդույթներով, որոնք բնորոշվում են որակական աճով։ Ունենք համագործակցության մի շարք ոլորտներ։ Շնորհակալություն եմ հայտնում պարոն Սարգսյանին, ինչպես նաև ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերում Հայաստանի ներգրավվածության համար։ Մեր ընկերությունը վերահաստատվեց նաև համավարակի ժամանակ, երբ պարոն Սարգսյանը զանգահարեց Իտալիա և իր անհանգստությունը հայտնեց Իտալիայում համաճարակի ծանր իրավիճակի համար։

Մեր բժիշկները համագործակցեցին հայ բժիշկների հետ ուս ուսի Հայաստանում:

Նախագահ Սարգսյանի հետ խոսեցինք մեր հարաբերությունների մասին, և ես նշեցի, որ Իտալիայի համար Հայաստանը վստահելի գործընկեր է տարածաշրջանում»։

Դիտումների քանակ23
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Իտալիայի նախագահի հետ հանդիպումից հետո Արմեն Սարգսյանը կմասնակցի մեծանուն հայ նկարիչների աշխատանքների ցուցադրությանը 14:4006 Հոկ, 2021 Իտալիայի նախագահի հետ հանդիպումից հետո Արմեն Սարգսյանը կմասնակցի մեծանուն հայ նկարիչների աշխատանքների ցուցադրությանը Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Դատավորների ընդհանուր ժողովը Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամներ է ընտրել 01:1904 Հլս, 2026
  • Հայ-թուրքական սահմանի բացումից հետո Էվրոսի մարզը կարող է դառնալ Հայաստանի դարպասը դեպի եվրոպական շուկաներ․ Հունաստանում ՀՀ դեսպան 01:0704 Հլս, 2026
  • Հայտնաբերվել և առգրավվել է 4 կգ 200 գրամ մարիխուանա․ կան ձերբակալվածներ 00:5404 Հլս, 2026
  • Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանն այցելել են Ռազմարդյունաբերության կոմիտե 00:4604 Հլս, 2026
  • Մեր խմբակցությունը շարունակելու է գործել որպես կուռ թիմ, առջևում ծավալուն ու պատասխանատու գործ ունենք անելու․ Մանավազյան 00:3704 Հլս, 2026
  • Հորդառատ անձրևի հետևանքով Գյումրու փողոցները կրկին հեղեղվել են 00:1604 Հլս, 2026
  • Նեթանյահուն և Թրամփը պայմանավորվել են հանդիպել ԱՄՆ-ում․ հեռախոսազրույց է տեղի ունեցել 00:0204 Հլս, 2026
  • 10 գործնական խորհուրդ՝ ամառային դպրոցներում և ճամբարներում երեխաների անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ 23:5803 Հլս, 2026
  • Անդրադարձանք ՀՀ-ում գենդերային հավասարության խթանման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին․ Մակունցը պանելային քննարկման է մասնակցել 23:3503 Հլս, 2026
  • «Ենթադրվում է՝ բարձրահասակ երիտասարդ է եղել». մարդու կմախք և Թամար թագուհու մետաղադրամ՝ Ամբերդում 23:2703 Հլս, 2026
  • Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել ՀՀ պաշտպանության նախարարությանը և Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ 23:1403 Հլս, 2026
  • ՀՀ-ում բոլոր պաշտոնյաները ընտրվում են ՀՀ ժողովրդի կողմից. Ռուբինյանը՝ Թուրքիայի միջնորդության մասին 23:0003 Հլս, 2026
  • Մխիթար Հայրապետյանն այցելել է Align Technology Armenia. քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները 22:4803 Հլս, 2026
  • Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերություն են հաստատել 22:3303 Հլս, 2026
  • Հաստատվել են 2026-ի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը 22:1803 Հլս, 2026
  • Վաղարշապատի կադաստրի նախկին պետը՝ մեղադրյալի աթոռին 22:0803 Հլս, 2026
  • Հարցազրույց Հայկազ Ֆանյանի հետ 21:5403 Հլս, 2026
  • ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ 21:4403 Հլս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 3. 2026 21:3003 Հլս, 2026
  • 2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ 21:1503 Հլս, 2026
  • Սուրեն Պապիկյանը սեղանի թենիս է խաղացել ԳՇ պետի հետ 21:0803 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Հայ-թուրքական բանակցություններից մինչև ընդդիմության մեղադրանքներ․Ռուբինյանի արձագանքը 21:0003 Հլս, 2026
  • Յուլիս 3-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5903 Հլս, 2026
  • Դամասկոսում ահաբեկչության զոհերի թիվը հասել է տասի 20:5603 Հլս, 2026
  • ՀՀ 57 դպրոցում ներդրվել է «Էկոդպրոց» ծրագիրը 20:5203 Հլս, 2026
  • Իրանի ԱԳ նախարարը հաստատել է, որ Իսրայելը պլանավորել էր հարվածել Թեհրանի բանակցողներին 20:4803 Հլս, 2026
  • ԱՄՆ անկախության 250-ամյա հոբելյանը նշանավորող լուսային ցուցադրություն` դեսպանատան պատին 20:4303 Հլս, 2026
  • Էջմիածնի Մհեր Աբեղյանի թանգարանը՝ համալրված ցուցադրությամբ 20:3803 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 03.07.2026 20:3303 Հլս, 2026
  • ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ 20:2903 Հլս, 2026
  • ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կունենա միայն մեկ նիստ, որպեսզի Թրամփը չձանձրանա. Politico 20:2803 Հլս, 2026
  • Սուրեն Պապիկյանը հանդիպել և զրուցել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ 20:2403 Հլս, 2026
  • Հայաստանի համայնքների միության կանոնադրության փոփոխությունը կնպաստի գործունեության արդյունավետության բարձրացմանը. ՏԿԵ նախարար 20:1903 Հլս, 2026
  • Հայաստանի ԱԳ նախարարությունը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ 20:1403 Հլս, 2026
  • Երևանում կայացել է ՀՀ-ԵՄ մարդու իրավունքների շուրջ 15-րդ երկխոսությունը 20:1103 Հլս, 2026
  • Սնանկության նոր օրենսգիրքն այլևս իրականություն է 20:1103 Հլս, 2026
  • ՍԴ-ն վաղը կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը 20:0603 Հլս, 2026
  • Բնության պահպանության հայկական մոդել COP-ին ընդառաջ 20:0303 Հլս, 2026
  • «Էրազմուս+» ծրագրեր՝ կրթության, երիտասարդության և սպորտի ոլորտներում 19:5403 Հլս, 2026
  • Վենեսուելայում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, զոհերի թիվն ավելանում է 19:4303 Հլս, 2026
  • ՀՀ–ԵՄ մարդու իրավունքների երկխոսությունում ներկայացվել են բարեփոխումների արդյունքները 19:3003 Հլս, 2026
  • Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը 19:1803 Հլս, 2026
  • Հուլիսի 12-19-ը Երևանում կանցկացվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը 19:1003 Հլս, 2026
  • Լուրեր 19:00 | Մարթա Կոսն անդրադարձել է Երևանում, Բաքվում և Անկարայում կայացած բանակցություններին 19:0003 Հլս, 2026
  • ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները 18:5903 Հլս, 2026
  • Էբոլայի, Մարբուրգի և հանտավիրուսի իրավիճակը աշխարհում վերահսկելի է. ՀՎԿԱԿ 18:4603 Հլս, 2026
  • Մի շարք հարցերում ՌԴ դիրքորոշումը կարևոր է Թուրքիայի համար. Ֆիդան 18:3903 Հլս, 2026
  • Գործընկերները ողջագուրանքներով են հրաժեշտ տվել Ալեն Սիմոնյանին. նա չի լինի հաջորդ ԱԺ-ում 18:3003 Հլս, 2026
  • Պայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած 18:2103 Հլս, 2026
  • Մոլդովայի վարչապետ Մունտյանուն անսպասելի հրաժարական է տվել 18:1803 Հլս, 2026
  • Հրազդանի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայի գողության դեպքը․ 22-ամյա երիտասարդը ձերբակալվել է 18:0703 Հլս, 2026
  • Հայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը 17:5603 Հլս, 2026
  • Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային. ԱԺ-ի պարզաբանումը 17:4503 Հլս, 2026
  • Շուրջօրյա վերահսկողություն, օպերատիվ արձագանք․ ուժեղացված ծառայություն հանրային լողափերում 17:3803 Հլս, 2026
  • Կանադան նախատեսում է կառուցել նավթատար խողովակաշար՝ օրական մինչև 1 միլիոն բարել հում նավթ մատակարարելու Ասիային. (FT) 17:3003 Հլս, 2026
  • Երևանում սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում արտադրվել է վտանգավոր սննդամթերք. արտադրությունը կասեցվել է 17:2203 Հլս, 2026
  • «Ալեքս 33» լցակայանը տուգանվել է թերլիցքավորման համար 17:1403 Հլս, 2026
  • Կիևը ձգտում է, որ ՆԱՏՕ-ն ճանաչի Ուկրաինայի նոր դերը անվտանգության ճարտարապետության մեջ 17:0603 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | Անկեղծ հպարտ եմ, որ միասին աշխատել ենք. ԱԺ նախագահի հրաժեշտի ելույթը | 03.07.2026 17:0003 Հլս, 2026
  • «Նայեք՝ ջուրը քարի տակ». մեկնարկել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մույթերի վերանորոգման 2-րդ փուլը 16:5803 Հլս, 2026
  • Շինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում է 16:5103 Հլս, 2026
  • Պատանիների աշխարհի առաջնությանը Հայաստանը կմասնակցի երկու մարզիկով 16:4103 Հլս, 2026
  • Իրանը մերժել է ԱԷՄԳ-ի մուտքը իր միջուկային օբյեկտներ 16:2803 Հլս, 2026
  • Նյու Յորքում Աննա Հակոբյանը և Ջորջ Լոգոթետիսը քննարկել են երկկողմ համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները 16:1703 Հլս, 2026
  • Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր 16:0503 Հլս, 2026
  • Թրամփը պնդում է, թե Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներին 15:5603 Հլս, 2026
  • Պահպանում և տարածում եք հայոց լեզուն, պատմությունն ու մշակույթը․ մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումը 15:4603 Հլս, 2026
  • ԻԻՀ հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությունը. վարչապետը տեսանյութ է հրապարակել 15:4203 Հլս, 2026
  • Ավարտվել է Համբարձում Մաթևոսյանի աշխատանքային այցը Կորեա 15:3803 Հլս, 2026
  • Իսրայել Կացը հայտարարել է Իրանի հետ ինքնուրույն պատերազմելու պատրաստակամության մասին 15:2903 Հլս, 2026
  • Ափսոսում եմ, որ պարոն Սիմոնյանը մանդատը չի վերցնում. Անդրանիկ Քոչարյան 15:2003 Հլս, 2026
  • Տիգրան Պարսիլյանի ճեպազրույցը 15:1703 Հլս, 2026
  • Ընտրակաշառքի համար պատիժը կխստացվի, կսահմանվեն ընտրելու իրավունքի նոր պահանջներ. ԱԺ արտահերթ նիստում ընդունվեցին քվեարկված նախագծերը 15:1203 Հլս, 2026
  • Մեկնարկել են Ալի Խամենեիի հիշատակի արարողությունները 15:0303 Հլս, 2026
  • Լուրեր 15:00 | Խուզարկություններ և ձերբակալություններ. «Ուժեղ Հայաստան»-ին առնչվող նոր ձայնագրություն 15:0003 Հլս, 2026
  • Հարկային վարչարարության բարեփոխումներ․ օրինապահ հարկ վճարողների խրախուսում և էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառության ընդլայնում 14:5503 Հլս, 2026
  • Ֆիդանին հետաքրքրել է Մոսկվայի դիրքորոշումը Կովկասում ընթացող խաղաղության գործընթացի հարցում 14:4603 Հլս, 2026
  • Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ «Կիբեռմարտահրավեր» 14:3803 Հլս, 2026
  • Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կվերադառնա․ ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով 14:2803 Հլս, 2026
  • Չարենցավանի «Ծիծեռնակ» հիմնանորոգված մանկապարտեզի մասնաշենքի բացմանը մասնակցել է ՏԿԵ նախարարը 14:1803 Հլս, 2026
  • Դե ինչ, պատմություն կերտեցինք միասին. Ալեն Սիմոնյանի վերջին ելույթը որպես ԱԺ նախագահ 14:1003 Հլս, 2026
  • Ալեն Սիմոնյանը մինչ այս պահը առաջին ԱԺ նախագահն է, որը պաշտոնավարել է իր գործունեության ամբողջական ժամկետով. Կոնջորյան 14:0203 Հլս, 2026
  • Համաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսության և գործնական համագործակցության խորացմանը 13:5103 Հլս, 2026
  • Ռուսաստանը սպառնում է նոր հարվածներ հասցնել Կիևին, Ուկրաինան դաշնակիցներին խնդրում է ուժեղացնել երկրի օդային պաշտպանությունը 13:3903 Հլս, 2026
  • ԱԺ պատգամավորները բուռն ծափողջույններով ճանապարհեցին Ալեն Սիմոնյանին և Հակոբ Արշակյանին 13:2903 Հլս, 2026
  • Խորհրդարանը քննարկել է «Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի» կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը 13:1803 Հլս, 2026
  • Բելառուսի իշխանությունները կոչ են արել քաղաքացիներին հրաժարվել Ռուսաստան մեկնելուց 13:0903 Հլս, 2026
  • Թուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ. Ռուբեն Ռուբինյան 13:0103 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | Թեհրանը բարձր է գնահատում դժվարին իրավիճակում ԻԻՀ նկատմամբ ՀՀ դիրքորոշումը. Փեզեշքիան 13:0003 Հլս, 2026
  • ՔՏՀԱ տեսչական մարմնի Շիրակի բաժնի նախաձեռնությամբ անցկացվել են աշխատանքային քննարկումներ՝ մարզի պատասխանատուների մասնակցությամբ 12:4703 Հլս, 2026
  • Ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքը հանձնվեց շահագործման. Պապիկյան 12:3503 Հլս, 2026
  • Իրանում տեղի կունենա երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությունը 12:3403 Հլս, 2026
  • Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:2403 Հլս, 2026
  • Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 135 հանցագործություն 12:2303 Հլս, 2026
  • ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:1103 Հլս, 2026
  • ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում չեմ լինի Թուրքիայի հետ բանակցություններում ՀՀ հատուկ ներկայացուցիչ. Ռուբինյան 12:1003 Հլս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի նախագահի հետ 11:5503 Հլս, 2026
  • Տեղաշարժման դժվարություններ ունեցող քաղաքացիները հնարավորություն կունենան տեսակապով մասնակցել պատգամավորների ընդունելությանը 11:5303 Հլս, 2026
  • Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է գրեթե 3000 մարդ 11:4303 Հլս, 2026
  • Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:3803 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015