Եվրոպայում գազի գինը հոկտեմբերի 5-ին կրկին ռեկորդ է գրանցել՝ հազար խորանարդ մետրի դիմաց հասնելով 1300 դոլարի: Այդ մասին վկայում են ICE բորսայի տվյալները, փոխանցում է ТАСС-ը:
«Երկնագույն վառելիքի» գինը Եվրոպայում ռեկորդներ է սահմանում սեպտեմբերի առաջին կեսից: Սեպտեմբերի 15-ին գազի գինը հազար խորանարդ մետրի դիմաց պատմության մեջ առաջին անգամ գերազանցել էր 900 դոլարը: Սեպտեմբերի 28-ին անցել է 1000 դոլարի նշագիծը, իսկ հոկտեմբերի 4-ին հասել է 1200 դոլարի: