Հոկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովը գումարել է հերթական նիստերը:
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է հերթական նիստերի օրակարգի նախագիծը, որի առաջին բաժնում ընդգրկվել է պարտադիր քննարկման ենթակա երեք հարց, որը հերթական նիստերի օրակարգ ընդունվում է առանց քվեարկության: Նախագծի երկրորդ բաժնում ընդգրկված չորս նախագծերի, դրանց քննարկման հաջորդականության հետ կապված առաջարկները քննարկվել և քվեարկությամբ հաստատվել են ԱԺ խորհրդի հոկտեմբերի 4-ի նիստում:
Գլխադասային՝ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն առաջարկել է ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկել հատուկ ընթացակարգով՝ նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպելով առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում:
Խորհրդարանը քվեարկությամբ հաստատել է օրակարգը: