• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Օրը՝ 60 վայրկյանում | 16.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 16.09.2026 19:55
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին․ ՍԴ-ի որոշումը ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է... 13:13
Բաց հարթակ. Աշխատանքի ընդունվելիս տարիքն այլևս խոչընդոտ չէ, կարևորը լավ մասնագետ լինելն է. Կոչկանյան Բաց հարթակ. Աշխատանքի ընդունվելիս... 20:39
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
ՀՀ քաղաքացիներն ամեն օր պետք է զգան Կառավարության կողմից իրականացվող միջոցառումների ազդեցությունն իրենց կյանքի վրա. Փաշինյան
Հասարակություն
16:1630 Սեպ, 2021

ՀՀ քաղաքացիներն ամեն օր պետք է զգան Կառավարության կողմից իրականացվող միջոցառումների ազդեցությունն իրենց կյանքի վրա. Փաշինյան

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:

Նախքան օրինագծի քննարկումը վարչապետը նշել է. «Հարգելի գործընկերներ, այսօր Հայաստանի Հանրապետությունը կանգնած է դժվարին մարտահրավերների առջև:

Դեռևս հաղթահարված չեն համավարակի և 44-օրյա պատերազմի տնտեսական, սոցիալական և անվտանգային աղետալի հետևանքները և մարտահրավերները: 2021 թ. տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրություններով հաղթահարվեց ներքաղաքական ճգնաժամը, և բավականին ամուր հիմքեր ստեղծվեցին համախմբման և դեպի ապագա նայելու հայ ժողովրդի ձգտման համար:

Օգոստոսին մենք ներկայացրինք Կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագիրը, որը պետք է հիմքեր ստեղծի միջնաժամկետ հատվածում Հայաստանի Հանրապետության խաղաղ, կայուն և ներառական զարգացման համար: Մեր նպատակադրումները, որոնք արտահայտված են 2022 թ. բյուջեում և նաև գործունեության ծրագրում, հավակնոտ են և իրատեսական:

Մենք գիտակցում ենք, որ դրանք կյանքի կոչելու համար անհրաժեշտ են ոչ միայն տնտեսական միջամտություններ կառավարության կողմից, այլև հասարակական և մշակութային վերափոխումներ:

Առաջին հերթին կարևորում ենք պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը և աշխատանքային մշակույթի վերափոխումը և զարգացումը: Ամենակարևորը, թերևս, պլանավորման և իրագործման մշակույթն է, ծրագրերի իրագործման գործընթացները, որոնց անկատարությունը բերում է կապիտալ ծախսերի թերակատարումների և, հետևաբար, Կառավարության կողմից սահմանված նպատակների իրագործման դանդաղման, և այսպիսով խոչընդոտվում է նաև տնտեսական աճը:

Այս առումով էական դեր ունի նաև մասնավոր հատվածի կարողությունների զարգացումը: Եվ դրան ուղղված կառավարության ջանքերը սկսել են արդյունքներ տալ՝ ի դեմս այն ընկերությունների, որոնք պետական կապիտալ շինարարության ոլորտում մրցունակ լինելու համար ներդրումներ են անում, այսպիսով ձգտելով ծրագրերն իրականացնել որակով և ժամանակին:

Կառավարությունը մտադիր է շարունակել այս ոլորտում ներդրումները խթանող քաղաքականությունը, դրա համար կիրառելով 3 հիմնական գործիք:

Առաջինը՝ պետական գնումների համակարգի թափանցիկությունը, երկրորդը՝ մրցույթի դրվող լոտերի ծավալների մեծացումը, երրորդը՝ հուսալի ընկերությունների հետ հարաբերությունների պարզեցմանն ուղղված օրենսդրական նորամուծությունները:

Հաջորդ կարևորագույն խնդիրը՝ վերլուծական կարողությունների զարգացումն է, ինչը թույլ կտա բարձրացնել ծախսերի, ներդրումների արդյունավետությունը, սոցիալական ծրագրերի հասցեականությունը, որը կարևորագույն խնդիրներից է:

Արդյունքում կբարձրանա նաև ՀՀ քաղաքացիների վստահությունը, որ իրենց հարկերը ծախսվում են առավել արդյունավետ և թիրախային: Հայաստանի քաղաքացիներն ամեն օր պետք է զգան կառավարության կողմից իրականացվող միջոցառումների ազդեցությունը իրենց կյանքի վրա:

Սրա կարևոր բաղադրիչ է հանդիսանում հասարակական լայն շերտերի ներգրավվածությունը բյուջեի կազմման և իրականացման տարբեր փուլերում, ինչի ուղղությամբ արդեն իսկ բավականին քայլեր են արվել նախորդ 3 տարիների ընթացքում և մեծ ուշադրություն է դարձվելու առաջիկայում ևս:

2022թ. բյուջեն հենվում է 3 հիմնական առաջնահերթությունների վրա: Առաջինը՝ անվտանգության համակարգի բարեփոխում, երկրորդը՝ ենթակառուցվածքների զարգացում, երրորդը՝ կրթության և գիտության արդիականացում:

Մեծ ուշադրություն ենք դարձնելու անվտանգության ապահովմանը, առանց որի հնարավոր չի լինի իրագործել երկարաժամկետ զարգացման նպատակները:

Այս իմաստով կարևոր է ոչ միայն բանակի պաշտպանական կարողությունների արդիականացումը, այլև Հայաստանի Հանրապետության շուրջ բարենպաստ արտաքին միջավայրի ձևավորումը, Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգի հետևողական իրագործումը: Այդ օրակարգի իրագործման մեր տեսլականին մանրամասն անդրադարձել եմ Կառավարության ծրագրի խորհրդարանական քննարկումների ժամանակ:

Այս իմաստով կարևոր է նաև տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների վերաբացումն ու զարգացումը, որը կարող է որակապես փոխել Հայաստանի Հանրապետության տնտեսության բովանդակությունը և կառուցվածքը, լրացուցիչ խթան դառնալ ներհայաստանյան ենթակառուցվածքների զարգացման համար, ապահովել երկարաժամկետ ներառական տնտեսական աճ՝ Հայաստանի քաղաքացիների համար ստեղծելով հավասար պայմաններ տնտեսական գործունեության մեջ ներգրավելու համար, էականորեն բարձրացնել մեր երկրի գրավչությունն օտարերկրյա ուղղակի ներդրումների համար:

Նաև այս համատեքստում կրթության զարգացումն առանցքային նշանակություն ունի Հայաստանի համար, ուստի կրթության հասանելիությունը, ներառական զարգացումը և բովանդակային բարեփոխումը մեր երկարաժամկետ առաջնահերթությունն է:

Մեր նպատակն է անձի կրթությունը և շարունակական զարգացումը դարձնել կենսակերպ: Սա է ժամանակակից աշխարհում մրցունակ ազգ և անհատ լինելու միակ ճանապարհը: Գիտության և տեխնոլոգիական ոլորտի զարգացումն այս պրոցեսի տրամաբանական շարունակությունն է, և այստեղ էլ կառավարությունը ներդնում է ֆինանսավորման նոր բանաձևեր:

Իհարկե, հնարավոր չէ մեկ բյուջեով լուծել պետության առջև ծառացած բոլոր հարցերը, մենք պետք է դուրս գանք ամեն ինչ անելու և, ըստ էության, ոչինչ չանելու իներցիոն տեղապտույտից:

2022թ. բյուջեում մենք ձգտել ենք զգուշորեն բալանսավորել կառավարության առաջնահերթությունները և միաժամանակ ապահովել տարատեսակ ֆիսկալ ռիսկերի կառավարելիությունը:

Մենք սահմանում ենք մեր ռազմավարական նպատակները և նրանց իրականացման առաջնահերթություններն այնպես, որ նրանցից յուրաքանչյուրի իրականացումը հիմքեր ստեղծի մյուսների արդյունավետ իրագործման համար:

Մենք վստահ ենք, որ կառավարության ծրագիրը ունենալու է հաջող իրագործում՝ ապահովելու Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը և արժանապատիվ կյանքը»:

Ըստ օրինագծի՝ ՀՀ 2022 թ. պետական բյուջեն եկամուտների գծով կկազմի 1 տրլն 946 մլրդ 236 մլն 135.6 հազար դրամ, ծախսերի գծով՝ 2 տրլն 188 մլրդ 428 մլն 509.7 հազար դրամ, իսկ պակասուրդը կկազմի 242 մլրդ 192 մլն 374.1 հազար դրամ:

Օրինագծով նախատեսվում է, որ ԿԲ-ն 2022 թ. ընթացքում, օրենքով վերապահված իրավասությունների սահմաններում, դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ ընդունելիս կառաջնորդվի 12-ամսյա գնաճի 4 +/-1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում նպատակային ցուցանիշով:

Դիտումների քանակ31
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Կարևոր է Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգի հետևողական իրագործումը. Փաշինյան 11:3630 Սեպ, 2021 Կարևոր է Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգի հետևողական իրագործումը. Փաշինյան Հասարակություն
  • Կառավարությունը հաստատեց 2022 թ. ՀՀ պետական բյուջեն 11:3330 Սեպ, 2021 Կառավարությունը հաստատեց 2022 թ. ՀՀ պետական բյուջեն Քաղաքականություն
  • Մեր նպատակադրումները, որ արտահայտված են 2022 թվականի բյուջեում, հավակնոտ են և իրատեսական. Նիկոլ Փաշինյան 11:2630 Սեպ, 2021 Մեր նպատակադրումները, որ արտահայտված են 2022 թվականի բյուջեում, հավակնոտ են և իրատեսական. Նիկոլ Փաշինյան Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Երկրի խորհրդարանը դարձնում եք ձեր ընտանիքի հետ կապված հարցերի քննարկման վայր․ Նիկոլ Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին 21:5416 Սեպ, 2026
  • Պետությունից խաբեությամբ ավելի քան 1.5 միլիարդ դրամ հափշտակելու փորձ է բացահայտվել 21:4216 Սեպ, 2026
  • Ուզում ենք, որ հնարավորություն չլինի մաֆիոզ կապերով դատարաններում հասնել որոշումների ընդունման․ Փաշինյան 21:2916 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 16. 2026 21:0916 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Քոչարյանի նման թալանչիների մինչև վերջին կոպեկը ձեռքներից առնելու ենք․ Փաշինյան 21:0016 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 16-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5816 Սեպ, 2026
  • ԵԱՏՄ-ի հետ ստեղծված իրավիճակը Եվրամիության հետ ընդհանրապես կապ չունի. Փաշինյան 20:5316 Սեպ, 2026
  • Թրամփը հայտարարել է Քենեդու կենտրոնի փակման մասին 20:4816 Սեպ, 2026
  • Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել 20:4816 Սեպ, 2026
  • Սևան և Ճամբարակ համայնքներում կգործարկվի միասնական երթուղային ցանց 20:4316 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ն Եվրոպայից և Մերձավոր Արևելքից 52 մլն ռազմական օգնությունը կուղարկի Ամերիկայի դաշնակիցներին 20:3716 Սեպ, 2026
  • Հայաստանի Հանրապետության հիմնադրման հիմքում դրվել է ֆորպոստի տրամաբանությունը. Փաշինյան 20:3216 Սեպ, 2026
  • Այսուհետև կանվանեմ գրագիտության հետ խնդիր ունեցող անձ. Վահագն Ալեքսանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին 20:2516 Սեպ, 2026
  • Կանանց առաջնորդության ամրապնդումը շարունակելու է մնալ խաղաղ, ժողովրդավարական և դիմակայուն պետության կառուցման կարևոր մաս. Լիլիթ Մակունց 20:2116 Սեպ, 2026
  • Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի 20:2016 Սեպ, 2026
  • Եվրամիությունը Կանադային առաջարկել է դառնալ միության ասոցացված անդամ 20:1616 Սեպ, 2026
  • Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ 20:1116 Սեպ, 2026
  • Սաուդյան Արաբիան հութիներին մեղադրել է Մեքքայի վրա հարձակման համար 20:0616 Սեպ, 2026
  • Խտրականության բացառում և հավասարության խթանում. լայն քննարկում 20:0016 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 16.09.2026 19:5516 Սեպ, 2026
  • Ավտոմեքենաներից գողությունների դեպքերը նվազել են 33.4%-ով․ ՆԳ նախարար 19:5016 Սեպ, 2026
  • Լեհաստանը ուժեղացնում է Ուկրաինայի հետ սահմանի հսկողությունը՝ Ռուսաստանի հարձակումների պատճառով 19:4816 Սեպ, 2026
  • 30 հազար դրամի աջակցությունը դեկտեմբերից հետո կշարունակվի ևս 3 ամիս. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների աջակցության մասին 19:4016 Սեպ, 2026
  • Ղարաբաղի նախկին ղեկավարների շենքերը տվեք, թող մարդիկ ապրեն. Նիկոլ Փաշինյան 19:3316 Սեպ, 2026
  • Իսրայելը հայտարարել է, որ Լիբանանի սահմանային շրջաններն այդ երկրի բանակին վերադարձնելու ծրագիրը ձախողվել է 19:2516 Սեպ, 2026
  • Վերջին կոշիկն էլ ձեռքներիցդ առնելու ենք. Փաշինյանը՝ ապօրինի գույքի բռնագանձման գործերի մասին 19:2016 Սեպ, 2026
  • Գոռ Ենգոյանը՝ անցյալի ու ներկայի խաչմերուկում 19:1416 Սեպ, 2026
  • Վահագն Խաչատուրյանն ընդունել է Save Armenia հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը 19:0816 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Թույլ չենք տալու Գիքորի ճակատագրի կրկնությունը. թեժ բանավեճ ԱԺ-ում 19:0016 Սեպ, 2026
  • Շարամբեյանական բազմաշերտ աշխարհը՝ ՀԱՊ ցուցահանդեսում 18:5716 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը՝ Ֆիոլետովոյի հատվածում երկաթուղու հնարավոր կառուցման մասին 18:5116 Սեպ, 2026
  • Առինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործեն 18:4316 Սեպ, 2026
  • Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 18:3516 Սեպ, 2026
  • Օզոնային շերտն ու Հայաստանը 18:2716 Սեպ, 2026
  • Նախագծի հրապարակումը մենք ակնկալում ենք մինչև տարեվերջ. Սրբուհի Գալյանը՝ Սահմանադրության մասին 18:2116 Սեպ, 2026
  • ՀՀ ինքնիշխան տարածքներ կան, որ 1990 թվականից գտնվում են օկուպացիայի ներքո. Փաշինյան 18:1616 Սեպ, 2026
  • Զելենսկին բացատրել է, թե ինչու է Ուկրաինայում ընտրություններ անցկացնելն անհնար 18:1116 Սեպ, 2026
  • Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 14-րդ հողատարածքը 18:0416 Սեպ, 2026
  • ՍԴ-ն հրապարակել է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ որոշման ամբողջական տեքստը 18:0216 Սեպ, 2026
  • Ուսհաստատությունում քաղաքական քարոզ կամ հակաքարոզ անողը ենթակա է աշխատանքից հեռացման. ԿԳՄՍ նախարար 18:0116 Սեպ, 2026
  • Երբ որ ասում են, որ ՀՀ-ի տարածքով պետք է միջանցք լինի, մենք ասել ենք՝ ոչ, և հասել ենք այդ «ոչ»-ին. Փաշինյան 17:5816 Սեպ, 2026
  • Երբեք ու ոչ մի անգամ Հայաստանից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան 17:5116 Սեպ, 2026
  • Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին դատապարտվել է 25 տարվա ազատազրկման 17:4416 Սեպ, 2026
  • Անընդունելի է և անհասկանալի. Փաշինյանը՝ Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին 17:3716 Սեպ, 2026
  • Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած 17:3016 Սեպ, 2026
  • Գնացե՛ք Օման և կարող եք գնել հայկական դեղձ. Միրզոյանը՝ հայկական ապրանքների արտահանման շուկաների դիվերսիֆիկացման մասին 17:2516 Սեպ, 2026
  • Օրենքում պետք է փոփոխություն կատարվի, և ապօրինի գույքը 100 տոկոսով պետք է բռնագանձվի. Փաշինյան 17:2116 Սեպ, 2026
  • Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք այս տարի, հակառակը՝ ունենք նվազում, և դա անսպասելի չէ. Փաշինյան 17:0316 Սեպ, 2026
  • Քննարկվել է ԱԶԲ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը 16:5216 Սեպ, 2026
  • Բելառուսը կազատի 25 քաղբանտարկյալի, ի պատասխան՝ ԱՄՆ-ն կվերացնի երկու բելառուսական ընկերության նկատմամբ պատժամիջոցները 16:4416 Սեպ, 2026
  • Tour of Armenia-ի հաջող անցկացումը թիմային աշխատանքի արդյունք է. Ժաննա Անդրեասյան 16:3516 Սեպ, 2026
  • Կառավարության անդամները պատասխանում են ԱԺ պատգամավորների հարցերին | ՈՒՂԻՂ 16:3016 Սեպ, 2026
  • Քաղաքական ճգնաժամի շուրջ քննարկում Գյումրու ավագանիում. ՔՊ-ն առաջարկել է մանդատները վայր դնել 16:2716 Սեպ, 2026
  • Կանադային առաջարկել են դառնալ ԵՄ-ի առաջին ասոցացված անդամը 16:1816 Սեպ, 2026
  • Այսօր մասնակցեցի Չինաստանի պաշտպանության նախարարի անունից կազմակերպված պաշտոնական ընթրիքին. Սուրեն Պապիկյան 16:1016 Սեպ, 2026
  • Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոց իրացնելու մեղադրանքով հետախուզվողին․ նա որոնվում էր նաև ավազակություն կատարելու համար 16:0416 Սեպ, 2026
  • Ո՞վ ասաց, որ մենք պատրաստվում ենք ինչ-որ մի երկրից կախվածությունը փոխարինել մեկ այլ երկրից կախվածությամբ. ԱԽ քարտուղար 15:5316 Սեպ, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր 15:4316 Սեպ, 2026
  • Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով 15:3516 Սեպ, 2026
  • Կարծում եմ՝ արդեն ամեն ինչ ասված է. Սիմոնյանը՝ Հաջիևի հայտարարությունների առնչությամբ արձագանքի մասին 15:2616 Սեպ, 2026
  • Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ն առաջին անգամ խոստովանում է զինամթերքի պակասի մասին. AFP 15:1816 Սեպ, 2026
  • Մոր նկատմամբ բռնություն և մեկ այլ անձի սպանության փորձ կատարած քաղաքացին կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 15:1116 Սեպ, 2026
  • ՀՀ ԱԺ նախագահը և դեսպանը քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև միջխորհրդարանական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր 15:0916 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | ՍԴ-ի որոշումից հետո TRIPP-ի համաձայնագիրը կուղարկվի ԱԺ՝ վավերացման | 16.09.2026 15:0016 Սեպ, 2026
  • Արագածոտնի մարզի դատախազությունը շուրջ 16 հա մակերեսով հողատարածքները համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայցեր է ներկայացրել դատարան 14:5916 Սեպ, 2026
  • Վահագն Խաչատուրյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը 14:5216 Սեպ, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում 14:4116 Սեպ, 2026
  • Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 14:3316 Սեպ, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 14:3016 Սեպ, 2026
  • Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 14:2916 Սեպ, 2026
  • Առաջիկայում ԱՄՆ-Իրան հակամարտությունը կմտնի նոր փուլ. Վենս 14:1816 Սեպ, 2026
  • ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են ազատազրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների կազմակերպման խնդիրները 14:0816 Սեպ, 2026
  • «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկները գայլերի են ֆիքսել 13:5716 Սեպ, 2026
  • ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Գրեմի օրինագծի քննարկմանը 13:4016 Սեպ, 2026
  • ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին․ ՍԴ-ի որոշումը 13:1316 Սեպ, 2026
  • Ֆրանսիացի ոստիկանները զանգվածային բողոքի ակցիա են անցկացրել Փարիզում 13:0616 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Սխալ հասցե, կեղծ տվյալներ և գույքի էժան վաճառք․ ՊՎԾ բացահայտումը «Նաիրիտ 2»-ի գործով 13:0016 Սեպ, 2026
  • ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի քարտուղարությունում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ի բանակցային և քաղաքական հարցերը 12:5316 Սեպ, 2026
  • Ռուսաստանն ընտրություններից առաջ վաղաժամ քվեարկություն է անցկացնում Ուկրաինայի օկուպացված շրջաններում 12:4016 Սեպ, 2026
  • ԱԽ քարտուղարը և ՀՀ-ում Վրաստանի դեսպանը քննարկել են երկկողմ կապերին վերաբերող հարցեր 12:3116 Սեպ, 2026
  • Եմենում ռազմական գործողությունների հետևանքով ավելի քան 100 հազար մարդ է տեղահանվել. ՄԱԿ 12:1216 Սեպ, 2026
  • Կառուցապատման ոլորտում բացահայտվել են ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքեր 12:0416 Սեպ, 2026
  • Ազգային ժողովի նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0016 Սեպ, 2026
  • Բյուրեղավանում հացի և հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվել 11:4816 Սեպ, 2026
  • Արփինե Սարգսյանը ծանոթացել է Վրաստանի ՆԳՆ քրեագիտական և սահմանապահ ստորաբաժանումների աշխատանքին 11:3816 Սեպ, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:3316 Սեպ, 2026
  • Պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ «Նաիրիտ 2»-ի գույքն իրացվել է գնահատված արժեքից շուրջ 60 տոկոս ցածր գնով 11:1616 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում՝ Էջմիածին քաղաքում 11:0716 Սեպ, 2026
  • Վահան Կոստանյանը Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակության հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգը 11:0216 Սեպ, 2026
  • Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 10:5416 Սեպ, 2026
  • Վահան Կոստանյանը մասնակցել է «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմայով գագաթնաժողովին 10:4016 Սեպ, 2026
  • Հորմուզի նեղուցի արևելյան մասում MQ-9 ԱԹՍ է ոչնչացվել․ ԻՀՊԿ 10:2016 Սեպ, 2026
  • Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի և քաղաքացիական գործով դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է 10:1016 Սեպ, 2026
  • Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան 10:0516 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | «Հայաստան» համահայկական հիմնադրամը կանցնի փոխկապակցված, բազմամյա ծրագրերի 10:0016 Սեպ, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 10:0016 Սեպ, 2026
  • Լոս Անջելեսի NBC4 լրատվականի ուղղաթիռը վթարի է ենթարկվել՝ ավտոբուսի ողբերգական վթարի լուսաբանման պահին․ զոհեր կան 09:4316 Սեպ, 2026
  • Ազատումներ և նոր նշանակումներ ՆԳՆ և ենթակա ծառայություններում 09:1416 Սեպ, 2026
  • Այցելեցի Չինաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն․ Պապիկյան 09:0316 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:3616 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015