Կառավարության ծրագիրն ապահովելու է Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը և բարեկեցությունը՝ Կառավարության նիստում 2022 թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իհարկե, հնարավոր չէ մեկ բյուջեով լուծել պետության առջև ծառացած բոլոր հարցերը, մենք պետք է դուրս գանք ամեն ինչ անելու և ըստ էության ոչինչ չանելու իներցիոն տեղապտույտից: 2022 թվականի բյուջեում մենք ձգտել ենք զգուշորեն բալանսավորել Կառավարության առաջնահերթությունները և միաժամանակ ապահովել տարատեսակ ֆիսկալ ռիսկերի կառավարելիությունը: Մենք սահմանում ենք մեր ռազմավարական նպատակները և նրանց իրականացման առաջնահերթություններն այնպես, որ նրանցից յուրաքանչյուրի իրականացումը հիմքեր ստեղծի մյուսների արդյունավետ իրագործման համար: Մենք վստահ ենք, որ Կառավարության ծրագիրն ունենալու է հաջող իրագործում՝ ապահովելով Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը և արժանապատիվ կյանքը»,- ասաց Փաշինյանը: