Տարածաշրջանի հաղորդակցությունների շրջափակում, ներդրումային միջավայրի բարելավում, փոփոխություններ տնտեսության կառուցվածքում: Այս թեմաներն էին հայ-ռուսական համագործակցության քննարկումների և հայկական բիզնես ֆորումի օրակարգում:
Դրանց մասնակցելու համար Երևանում էին ՌԴ կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը ու ռուսական բիզնես էլիտայի մի մասը: Վարչապետի հետ հանդիպմանը Օվերչուկը շեշտեց՝ պատվիրակությունն այստեղ է տնտեսական կապերը վերականգնելու և առավել սերտացնելու համար: Հայաստանի ու Ռուսաստանի փոխվարչապետներ Ալեքսեյ Օվերչուկի ու Մհեր Գրիգորյանի գլխավորած քննարկման ու Հայ գործարարների ասոցիացիայի կազմակերպած ֆորումի ընթացքում կնքվեցին համաձայնագրեր, հնչեցին միլիոնավոր դոլարների ներդրումների խոստումներ՝ ամենախոշորը՝ «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից:
Վարչապետի համոզմամբ՝ Ռուսաստանի հայությունը, հայկական բիզնեսը շարունակում են ամուր կանգնած լինել Հայաստանի պետականության կողքին: Բիզնես երկխոսության մասին՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժը: