ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և Ֆրանսիան ողջունել են պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջին հանդիպումը:
Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի հետ հանդիպմանն ընդգծել է հայ գերիների անվերապահ հայրենադարձման հրամայականը:
Ռուստամ Մուրադովը ներկայացրել է Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատարին՝ գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին:
ՌԴՊՆ-ն և ԱԳՆ-ն արձագանքել են Ադրբեջանի կողմից հայազգի մարշալ Սերգեյ Խուդյակովի հուշարձանի ոչնչացմանը. հույս ունեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունն առաջիկայում կկարողանա այցելել տարածաշրջան:
Հայաստանում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, լռության րոպե կհայտարարվի:
Հիմնանորոգվում է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի 10.3 կմ երկարությամբ հատվածը:
Fitch-ը հաստատել է Հայաստանի կայուն վարկանիշը՝ B+:
Թուրքիան մտադիր է Ռուսաստանից լրացուցիչ С-400 համակարգեր ձեռք բերել, Էրդողանն է հայտարարել:
Եվ օրվա կորոնաթվերը. հաստատվել է հիվանդության 1066 նոր դեպք, առողջացել է 586, մահացել՝ 23 մարդ: