Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության 30-ամյակի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես նշված է.
«Անկեղծորեն շնորհավորում եմ ձեզ Անկախության օրվա կապակցությամբ: Վերջին 30 տարում Հայաստանի Հանրապետությունը ոչ դյուրին ճանապարհ է անցել՝ դառնալու դինամիկ զարգացող ինքնիշխան պետություն, որը քայլում է ժամանակին համընթաց՝ միևնույն ժամանակ պահպանելով իր արժեքներն ու ինքնությունը:
Անցած տասնամյակներն ապացուցել են իրապես եղբայրական կապերի անքակտելիությունը մեր երկրների և ժողովուրդների միջև, որոնք միավորված են ընդհանուր պատմական անցյալով:
Այսօր Ռուսաստանի և Հայաստանի արգասաբեր համագործակցությունը երկկողմ հարաբերությունների ողջ շրջանակով և հաջող փոխգործակցությունը մեր ինտեգրացիոն միավորումների գծով հաստատել են, որ ժամանակակից աշխարհի ցանկացած մարտահրավեր կարելի է հաղթահարել միայն համատեղ ջանքերով: Ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները, որոնք հիմնված են խոր պատմական, հոգևոր, մշակութային ավանդույթների և մեր քաղաքացիների շահերի ընդհանրության վրա, մեր երկրների հաջող զարգացման բանալին են մերօրյա բարդ, արագ փոփոխվող աշխարհում:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ համայն հայ ժողովրդին Անկախության օրվա առթիվ, մաղթում եմ բարեկեցություն, բարգավաճում և խաղաղ երկինք գլխավերևում»: