Ուղիղ 30 տարի առաջ հենց այս օրը՝ սեպտեմբերի 21-ին, հայ ժողովուրդը միաձայն «այո» ասաց անկախությանը: Այդկերպ սկիզբ դրվեց պետականության նոր ժամանակաշրջանի: Անկախություն տանող ճանապարհը հեշտ չէր. Հայաստանի սահմանին, Արցախում պատերազմ էր: Ցույցերից մինչև հաղթական ցնծություն, անկախության ուղին Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում: