• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Նոր ստեղծագործություններ եմ գրում՝ «Գրեմմի»-ին ներկայացնելու համար. Սարգսյան Բաց հարթակ. Նոր ստեղծագործություններ... 20:45
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ... 10:42
Հարցազրույց Հայկազ Ֆանյանի հետ Հարցազրույց Հայկազ Ֆանյանի հետ 22:34
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 18:1721 Սեպ, 2021

Բարձրագույն պարգևներ և կոչումներ՝ Անկախության տոնի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Անկախության տոնի առթիվ, պաշտպանության, անվտանգության, իրավապահ, մշակույթի, կրթության, արվեստի, սպորտի և այլ ոլորտների ներկայացուցիչներ պարգևատրվել են շքանշաններով և մեդալներով, ստացել պատվավոր կոչումներ:

Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար մի խումբ զինծառայողներ և կամավորականներ պարգևատրվել են հետմահու: «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով հետմահու պարգևատրվել է կամավորական Արթուր Գալստյանը, իսկ ժամկետային պարտադիր զինծառայողներ, շարքայիններ Վաչագան Հակոբյանը, Սարգիս Դավթյանը և Մանվել Խարդալյանը, կամավորականներ Արթուր Հովհաննիսյանը, Արտակ Հաջոյանը, Ներսես Մովսեսյանը, Գարիկ Մուրադյանը, Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զինծառայող, շարքային Հարություն Հարությունյանը հետմահու պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով: Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի (N զորամաս) հրամանատար, գնդապետ Արմեն Վարդանյանը հետմահու պարգևատրել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:

 

 

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողությանը նախագահ Արմեն Սարգսյանը հանձնել է պետական բարձր պարգևները և շնորհավորել Անկախության տոնի առթիվ:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նշել է.

«Նախ, թույլ տվեք բոլորիդ շնորհավորել Հայաստանի Անկախության տոնի առթիվ, իսկ ձեզ, հարգելի՛ պարգևատրվածներ, նաև պարգևներ ու կոչումներ ստանալու համար։

Դրանք ձեզ տրվում են տարբեր ոլորտներում ձեր ունեցած ավանդի համար: Այդուհանդերձ, այդ պարգևները ունեն մեկ ընդհանրություն: Դրանք Հայրենիքի՛ գնահատականն են, կրկնում եմ՝ Հայրենիքի՛ գնահատականն են:

Քանի որ պարգևատրվածների թիվը բավականին մեծ է, նրանց մի մասին, կրկին հանդիսավոր պայմաններում, պարգևները կհանձնվեն առաջիկա օրերին:

Միաժամանակ, ցանկանում եմ նշել, որ, ցավոք, դեռևս ոչ բոլոր արժանավորներն են գնահատվել Հայրենիքին մատուցած իրենց ծառայությունների համար: Բայց, ինչպես ասում էր Խորհրդային Միության կրկնակի հերոս, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը՝ «հայրենիքից նեղանալ չի կարելի»: Հովհաննես Բաղրամյանը իր ռազմական փայլուն կյանքի ընթացքում գրեթե չապրելով Հայաստանում՝ շատ լավ գիտեր Հայրենիքի գինը, պետականության անհրաժեշտության գինը: Գիտեր դեռ Սարդարապատի ճակատամարտից, որին մասնակցել էր նվիրումով: Ցավոք, Բաղրամյանը չտեսավ Հայրենիքի անկախությունը:

Այսօր՝ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 30-ամյակի օրը, կարևոր է հայկական բանակի, զինվորների ներկայությունը այս արարողությանը. մի քանի օրից Արցախյան երկրորդ պատերազմի տարելիցն է:

Այսօր այստեղ ներկա են նաև հետմահու պարգևատրվողների ընտանիքների անդամներ. խոնարհվում եմ ձեր զավակների, ամուսինների, հարազատների հիշատակի և ձեր բոլորի առաջ․․․

Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել այս պատերազմում և բոլոր ժամանակներում Հայաստանի և Արցախի համար իրենց կյանքը զոհաբերած մեր հայրենակիցների հիշատակը...

Շնորհակալություն...

Անկախությունը ձեռք է բերվել մեր ժողովրդի հավաքական ջանքերով, բոլորի նվիրվածության ու միասնության շնորհիվ, որովհետև տիրապետող է եղել ազատ և անկախ Հայրենիք ունենալու գաղափարը:

Անկախ Հայաստանը երեսուն տարեկան է: Անցած 30 տարիներից յուրաքանչյուրը եղել է յուրատեսակ փորձության տարի: Վերջին մեկ տարին ամենածանրն էր իր հետևանքներով, խնդիրներով, կորուստներով ու վերքերով: Պատերազմից մեկ տարի անց, զոհերից ու վիրավորներից բացի, դեռևս ունենք գերության և անհայտության մեջ գտնվող զավակներ, սահմանային և այլ բազմաթիվ չլուծված խնդիրներ:

Երեսուն տարվա ընթացքում մենք սովորել ենք հաղթել, 30 տարվա ընթացքում ունեցել ենք բազմաթիվ հաղթանակներ, 30 տարվա ընթացքում ունեցել ենք մեծ հաղթանակ: Սակայն 30 տարի անց մենք տեսնում ենք, որ այդ տարիներին, հաջողությունների հետ մեկտեղ, նաև սխալներ են թույլ տրվել: Մենք պետք է ուժ գտնենք հաղթահարելու դրանց հետևանքները:

Ժամանակը բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում: Պետք է կարողանանք արդյունավետ տնօրինել այդ ժամանակը, մե՛ր ժամանակը:

Դուք հենց այդ մարդիկ եք, որ կարողացել եք ճիշտ տնօրինել ժամանակը, այն ծառայեցնել հայրենիքին ու ժողովրդին, ստեղծել ու ստեղծագործել, աշխատել և ծառայել, պաշտպանել սահմանները, պաշտպանել մեր ազգային ինքնությունը և արժեքները՝ միաժամանակ, կրել այդ արժեքները։

Իսկ ամենամեծ արժեքը պետականությունն է: Մենք երբեք չպետք է դադարենք մտածել անկախության և պետականության մասին:

Ունենա՛նք պետական մտածողություն:

Պետականության ակունքները միասնության, համերաշխության և ազգային համաձայնության մեջ են: Նույնիսկ երբ այդ համաձայնությունը փխրուն է, այն կարող է հաջողության բանալի դառնալ:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Անկախության տոնի առթիվ։

Թո՛ղ հավերժ ապրեն Հայաստանը և Արցախը։

Աստված պահապան մեր ժողովրդին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում»:

Դիտումների քանակ47
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի հրամանատար Արմեն Վարդանյանին հետմահու շնորհվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան 14:2921 Սեպ, 2021 Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի հրամանատար Արմեն Վարդանյանին հետմահու շնորհվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան Հասարակություն
  • 5-րդ բանակային կորպուսի հրամանատար Սմբատ Գրիգորյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում 14:1521 Սեպ, 2021 5-րդ բանակային կորպուսի հրամանատար Սմբատ Գրիգորյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում Բանակ
  • Անկախության 30-ամյակի առթիվ բարձրագույն պարգևներ ու կոչումներ են շնորհվել 13:4921 Սեպ, 2021 Անկախության 30-ամյակի առթիվ բարձրագույն պարգևներ ու կոչումներ են շնորհվել Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ 21:2004 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | ՍԴ-ն մերժել է ԱԺ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու 7 ուժերի դիմումները 21:0004 Հլս, 2026
  • Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք 20:4704 Հլս, 2026
  • Երկաթուղային համագործակցության հուշագիր ՌԴ, Իրանի և Ադրբեջանի միջև 20:3904 Հլս, 2026
  • ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը 20:2204 Հլս, 2026
  • «Ճամփորդություն Մինաս Ավետիսյանի արվեստում». մուտիմեդիա ցուցադրություն 20:1204 Հլս, 2026
  • Թուրքիան դժվար ժամանակներում միշտ եղել է Պակիստանի կողքին. Շարիֆ 19:5804 Հլս, 2026
  • Վահագն Հովակիմյանը՝ ԱԺ-ում քաղաքական ուժերի բաշխվածության մասին 19:4604 Հլս, 2026
  • Հաշմանդամություն ունեցողների խնդիրներն ընտրական գործընթացներում 19:1704 Հլս, 2026
  • Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայրերում ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին 18:5904 Հլս, 2026
  • Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում 18:5404 Հլս, 2026
  • Ծայրահեղ շոգը խափանել է ԱՄՆ-ի 250-ամյակի տոնակատարությունները մի քանի նահանգում 18:3204 Հլս, 2026
  • Իրանին մեկշաբաթյա դադար ենք տրամադրել՝ Ալի Խամենեիի հուղարկավորության հետ կապված. Թրամփ 18:2104 Հլս, 2026
  • Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը 18:0004 Հլս, 2026
  • «Ֆլայուան Արմենիա» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 362 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 17:4704 Հլս, 2026
  • Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել 17:2904 Հլս, 2026
  • Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան 17:1904 Հլս, 2026
  • Էրդողանն ու Մելոնին քննարկել են պաշտպանական համագործակցությունը 17:1704 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | Երեխաները նոր դպրոց կունենան, դա հաստատ է. վարչապետը՝ Դաշտաքարի բնակիչներին 17:0004 Հլս, 2026
  • Հանրային միջոցառումներ՝ առանց բախումների. ստեղծվել է բանակցային ոստիկանություն 16:5804 Հլս, 2026
  • ԱԷՄԳ-ը գտնվում է ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների կուլիսներում. Գրոսսի 16:4104 Հլս, 2026
  • Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի 16:2604 Հլս, 2026
  • Սլովակիայում հանրաքվե է անցկացվում վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու շուրջ 16:1604 Հլս, 2026
  • Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 16:0104 Հլս, 2026
  • Այսօր Ադրբեջանն ու Հայաստանն ապրում են խաղաղության մեջ. Ալիև 15:1304 Հլս, 2026
  • Օսկարակիր հայ պրոդյուսերը չի մոռանում արմատների մասին 15:0204 Հլս, 2026
  • Թեհրանում սկսվել է այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հետ հանրային հրաժեշտի արարողությունը 14:5004 Հլս, 2026
  • Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ 14:3504 Հլս, 2026
  • Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտի շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ 14:1804 Հլս, 2026
  • Սիրիայի Քեսաբ հայաբնակ ավանի ներկան և զարգացման հեռանկարները 14:0204 Հլս, 2026
  • Ձեր քաղաքականության շնորհիվ ԱՄՆ-ը շարունակում է հասնել ուշագրավ հաջողությունների. Ալիևի ուղերձը Թրամփին 13:5304 Հլս, 2026
  • Թրամփը ելույթ է ունեցել Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ 13:3804 Հլս, 2026
  • «Սաս Գրուպ» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 391 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 13:3504 Հլս, 2026
  • «Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին 13:2404 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 |TRIPP-ը ճանապարհ է հարթելու դեպի խաղաղ տարածաշրջան.ՀՀ վարչապետի ուղերձը՝ ԱՄՆ նախագահին 13:0004 Հլս, 2026
  • ՌԴ-ն և ԱՄՆ-ը հատուկ պատասխանատվություն են կրում գլոբալ անվտանգության համար. Պուտինի ուղերձը՝ Թրամփին 12:5404 Հլս, 2026
  • Արվեստանոց՝ մեծերի համար 12:3904 Հլս, 2026
  • ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը 12:0904 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում 11:5404 Հլս, 2026
  • Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում 11:3804 Հլս, 2026
  • Ռուսական ուժերը հարվածել են Սումիին և Զապորոժիեին. կան զոհեր և վիրավորներ 11:2604 Հլս, 2026
  • Մերձբալթյան երկրները օդային միջանցքներ են տրամադրել Ուկրաինայի ԶՈՒ-ին Ռուսաստանի դեմ հարվածների համար. Գալուզին 11:0804 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում 10:5904 Հլս, 2026
  • Ուկրաինական ուժերը հարվածել են Լենինգրադի մարզին և Պետերբուրգի նավթային տերմինալին 10:5404 Հլս, 2026
  • Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել 10:4704 Հլս, 2026
  • Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին 10:4204 Հլս, 2026
  • Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ 10:3104 Հլս, 2026
  • Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին 10:2304 Հլս, 2026
  • Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ 10:1104 Հլս, 2026
  • 5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ 09:5404 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 09:4104 Հլս, 2026
  • Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան 09:3104 Հլս, 2026
  • Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 09:2304 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:1804 Հլս, 2026
  • Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ 08:4204 Հլս, 2026
  • Ուղեծրում գտնվող աղբը կարող է փոխել Երկրի կլիման 08:1004 Հլս, 2026
  • Դատավորների ընդհանուր ժողովը Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամներ է ընտրել 01:1904 Հլս, 2026
  • Հայ-թուրքական սահմանի բացումից հետո Էվրոսի մարզը կարող է դառնալ Հայաստանի դարպասը դեպի եվրոպական շուկաներ․ Հունաստանում ՀՀ դեսպան 01:0704 Հլս, 2026
  • Հայտնաբերվել և առգրավվել է 4 կգ 200 գրամ մարիխուանա․ կան ձերբակալվածներ 00:5404 Հլս, 2026
  • Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանն այցելել են Ռազմարդյունաբերության կոմիտե 00:4604 Հլս, 2026
  • Մեր խմբակցությունը շարունակելու է գործել որպես կուռ թիմ, առջևում ծավալուն ու պատասխանատու գործ ունենք անելու․ Մանավազյան 00:3704 Հլս, 2026
  • Հորդառատ անձրևի հետևանքով Գյումրու փողոցները կրկին հեղեղվել են 00:1604 Հլս, 2026
  • Նեթանյահուն և Թրամփը պայմանավորվել են հանդիպել ԱՄՆ-ում․ հեռախոսազրույց է տեղի ունեցել 00:0204 Հլս, 2026
  • 10 գործնական խորհուրդ՝ ամառային դպրոցներում և ճամբարներում երեխաների անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ 23:5803 Հլս, 2026
  • Անդրադարձանք ՀՀ-ում գենդերային հավասարության խթանման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին․ Մակունցը պանելային քննարկման է մասնակցել 23:3503 Հլս, 2026
  • «Ենթադրվում է՝ բարձրահասակ երիտասարդ է եղել». մարդու կմախք և Թամար թագուհու մետաղադրամ՝ Ամբերդում 23:2703 Հլս, 2026
  • Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել ՀՀ պաշտպանության նախարարությանը և Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ 23:1403 Հլս, 2026
  • ՀՀ-ում բոլոր պաշտոնյաները ընտրվում են ՀՀ ժողովրդի կողմից. Ռուբինյանը՝ Թուրքիայի միջնորդության մասին 23:0003 Հլս, 2026
  • Մխիթար Հայրապետյանն այցելել է Align Technology Armenia. քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները 22:4803 Հլս, 2026
  • Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերություն են հաստատել 22:3303 Հլս, 2026
  • Հաստատվել են 2026-ի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը 22:1803 Հլս, 2026
  • Վաղարշապատի կադաստրի նախկին պետը՝ մեղադրյալի աթոռին 22:0803 Հլս, 2026
  • Հարցազրույց Հայկազ Ֆանյանի հետ 21:5403 Հլս, 2026
  • ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ 21:4403 Հլս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 3. 2026 21:3003 Հլս, 2026
  • 2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ 21:1503 Հլս, 2026
  • Սուրեն Պապիկյանը սեղանի թենիս է խաղացել ԳՇ պետի հետ 21:0803 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Հայ-թուրքական բանակցություններից մինչև ընդդիմության մեղադրանքներ․Ռուբինյանի արձագանքը 21:0003 Հլս, 2026
  • Յուլիս 3-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5903 Հլս, 2026
  • Դամասկոսում ահաբեկչության զոհերի թիվը հասել է տասի 20:5603 Հլս, 2026
  • ՀՀ 57 դպրոցում ներդրվել է «Էկոդպրոց» ծրագիրը 20:5203 Հլս, 2026
  • Իրանի ԱԳ նախարարը հաստատել է, որ Իսրայելը պլանավորել էր հարվածել Թեհրանի բանակցողներին 20:4803 Հլս, 2026
  • ԱՄՆ անկախության 250-ամյա հոբելյանը նշանավորող լուսային ցուցադրություն` դեսպանատան պատին 20:4303 Հլս, 2026
  • Էջմիածնի Մհեր Աբեղյանի թանգարանը՝ համալրված ցուցադրությամբ 20:3803 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 03.07.2026 20:3303 Հլս, 2026
  • ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ 20:2903 Հլս, 2026
  • ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կունենա միայն մեկ նիստ, որպեսզի Թրամփը չձանձրանա. Politico 20:2803 Հլս, 2026
  • Սուրեն Պապիկյանը հանդիպել և զրուցել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ 20:2403 Հլս, 2026
  • Հայաստանի համայնքների միության կանոնադրության փոփոխությունը կնպաստի գործունեության արդյունավետության բարձրացմանը. ՏԿԵ նախարար 20:1903 Հլս, 2026
  • Հայաստանի ԱԳ նախարարությունը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ 20:1403 Հլս, 2026
  • Երևանում կայացել է ՀՀ-ԵՄ մարդու իրավունքների շուրջ 15-րդ երկխոսությունը 20:1103 Հլս, 2026
  • Սնանկության նոր օրենսգիրքն այլևս իրականություն է 20:1103 Հլս, 2026
  • ՍԴ-ն վաղը կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը 20:0603 Հլս, 2026
  • Բնության պահպանության հայկական մոդել COP-ին ընդառաջ 20:0303 Հլս, 2026
  • «Էրազմուս+» ծրագրեր՝ կրթության, երիտասարդության և սպորտի ոլորտներում 19:5403 Հլս, 2026
  • Վենեսուելայում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, զոհերի թիվն ավելանում է 19:4303 Հլս, 2026
  • ՀՀ–ԵՄ մարդու իրավունքների երկխոսությունում ներկայացվել են բարեփոխումների արդյունքները 19:3003 Հլս, 2026
  • Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը 19:1803 Հլս, 2026
  • Հուլիսի 12-19-ը Երևանում կանցկացվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը 19:1003 Հլս, 2026
  • Լուրեր 19:00 | Մարթա Կոսն անդրադարձել է Երևանում, Բաքվում և Անկարայում կայացած բանակցություններին 19:0003 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015