Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը սեպտեմբերի 16-ին կազմակերպել էին հանդիպում՝ նվիրված անասնաբուծության ոլորտում պետական աջակցության նոր ծրագրերի քննարկմանը։
Հանդիպմանը մասնակցում էին նախարարության մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ,տավարաբուծության ոլորտում տոհմային գործունեություն իրականացնող և կաթնային տավարաբուծությամբ զբաղվող տնտեսվարողներ։
Օրակարգային հիմնական թեմաներից էր կովերի նորմավորված կերակրման համար անհրաժեշտ համակցված կերերի ձեռքբերման պետական աջակցության ծրագիրը, որը ներկայումս մշակման փուլում է։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի ընթացակարգերը, իրականացման մեխանիզմներն ու հնարավոր ռիսկերը։
Մասնակիցները ներկայացրել են մի շարք առաջարկներ, որոնք կգույքագրվեն և հանգամանորեն կուսումնասիրվեն ծրագրի մշակման ընթացքում։