Արդյոք վաճառվող թարմ միս-մսեղիքը սպանդանոցային ծագմա՞ն է, թե՞ ոչ. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սկսել է ուժեղացված վերահսկողությունը:
Միսը պետք է պարտադիր ունենա մակնշում, ներառյալ՝ սպանդանոցի մասին տեղեկություններ:
Կենդանիների սպանդանոցային մորթը պարտադիր է դարձել 2020 թվականից: Այսօր Հայաստանում գործում է 85 սպանդանոց: Անասնատերերի մի մասը հրաժարում է սպանդանոցների ծառայություններից, ասում է Կոտայքի մարզում գործող սպանդանոցի տնօրենը:
Ջանվելյանը հավաստիացնում է՝ սպանդանոցային մորթն ապահովում է պարենային անվտանգությունը: սպանդանոցում մորթված միսն ունի բազմաթիվ առավելություններ, ճիշտ մորթն է ապահովում մսի որակը:
Քաղաքացին որպեսզի տեղեկանա, թե ի՞նչ մսամթերք է գնում, սպանդանոցային ծագո՞ւմ ունի, անվտա՞նգ է, թե՞ ոչ, կարող է պահանջել և ստուգել դրա հավաստիությունը հեռախոսային QR կոդի միջոցով:
Ի դեպ, վաղվանից կարգելվի նաև Ռումինիայից, Մոլդովայից, Գերմանիայից, Լատվիայից, Լեհաստանից, Հունգարիայից և Բուլղարիայից խոզի և խոզի մսի ներմուծումը: Պատճառն այդ երկրներում արձանագրված խոզերի աֆրիկյան ժանտախտն է: