7-րդ հարկից
ընկած ու ծանր վիճակով հիվանդանոց ընդունված 6-ամյա աղջնակի մոտ կա լավացման դրական դինամիկա: Այս մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից:
Բժշկական կենտրոնի բժիշկներին հաջողվել է փրկել փոքրիկին, կայունացնել վիճակն ու վերականգնել կյանքի համար անհրաժեշտ ֆունկցիաները:
Աղջնակը գիտակից է, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է բաժին: