• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Սամվել Կարապետյանը լուռ էր, երբ ռուսական բանտում սպանվում էր Լևոն Հայրապետյանը. Բլեյան Բաց հարթակ. Սամվել Կարապետյանը... 20:56
Հայաստանի հետ կարգավորման շրջանակում կձեռնարկենք մի քանի խորհրդանշական քայլ. Էրդողան. «Հարևաններ» Հայաստանի հետ կարգավորման շրջանակում... 20:24
Փոփոխություններ՝ խնամատարության ծրագրում Փոփոխություններ՝ խնամատարության ծրագրում 20:13
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 20:3314 Սեպ, 2021

Քանի դեռ ԼՂ կարգավիճակի հարցը մնում է չլուծված, խնդիրը չի կարող կարգավորված համարվել. ՀՀ ԱԳ նախարար

Հայաստանի համար Սլովակիան կարևոր գործընկեր է ինչպես երկկողմ և բազմակողմ հարթակներում, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակում, սլովակ գործընկերոջ հետ հանդիպմանը շեշտել է Հայաստանի արտգործնախարարը: Արարատ Միրզոյանն ու Իվան Կորչոկը որպես փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններ առանձնացրել են առևտրատնտեսական, էներգետիկայի, հաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակույթի և գիտության ոլորտները: Նախարար Միրզոյանն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, շեշտել՝ տևական և համապարփակ կարգավորումը պիտի տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:

Արարատ Միրզոյան (ՀՀ ԱԳ նախարար) - Գլխավոր խնդիրն այն է, որ Ադրբեջանն այժմ փորձում է տպավորություն ստեղծել, թե հակամարտությունն ավարտված է, ինչը, իհարկե, չի համապատասխանում իրականությանը։ Հակամարտությունը դեռևս կարգավորված չէ, քանի որ հակամարտության անկյունաքարային հիմնահարցերը լուծված չեն։ Արցախի ժողովուրդն իրավունք ունի ապրելու անվտանգ և ազատ միջավայրում, և դրա միակ նախապայմանը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումն է, քանի դեռ կարգավիճակի հարցը մնում է չլուծված, խնդիրը չի կարող կարգավորված համարվել:

Ինչպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության, այնպես էլ երկկողմ հարաբերությունների թեման արտգործնախարարները արդեն շարունակել են մամուլի համար համատեղ հայտարարության ժամանակ: Արարատ Միրզոյանի խոսքով՝ Հայաստանի և Սլովակիայի հարաբերությունները զարգացել են բոլոր ուղղություններով: Երկկողմ տնտեսական գործակցության դեռ մեծ ներուժ կա, ընդգծել է նախարար Միրզոյանը:

Արարատ Միրզոյան - Մասնավորապես միասնական ջանքեր ունենք գործադրելու, որպեսզի համատեղ ծրագրեր իրականացնենք էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, կանաչ էներգետիկայի ուղղությամբ, ինչպես նաև մշակույթի և գիտության ուղղություններով: Նախանշել ենք կոնկրետ միջոցառումներ, որոնք առաջիկայում կիրականացնենք համատեղ ջանքերով:

ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻ ՀԱՐՑԸ

Արարատ Միրզոյանն իր երախտագիտություն է հայտնել Սլովակիային և Սլովակիայի ժողովրդին ինչպես համավարակի ընթացքում Հայաստանին ցուցաբերած աջակցության համար, այնպես էլ՝ Արցախյան վերջին պատերազմի օրերին և դրանից հետո Բրատիսլավայի որդեգրած դիրքորոշման համար:

Արարատ Միրզոյան - Խոսել ենք եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանի կողմից հայտարարության դրույթների չկատարման մասին: Մասնավորապես սա վերաբերում է առաջին հերթին հայ ռազմագերիների և բռնի պահվող հայ քաղաքացիական անձանց չվերադարձին: Խոսել ենք մշակութային ժառանգության պահպանման հարցերի շուրջ:

ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-ԻՆ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿՈՉ

Միրզոյանն ու Կորչոկը անդրադարձել են նաև մեր տարածաշրջանում տիրող իրավիճակին, խոսել Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի, ինչպես նաև այդ օրերին Բաքվի թույլ տված հանցագործությունների մասին: Արտգործնախարարները քննարկել են նաև Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության դրույթների չկատարումը՝ մասնավորապես Բաքվում գտնվող հայ ռազմագերիների և բռնի պահվող քաղաքացիական անձանց հարցը, որոնց Բաքուն հրաժարվում է վերադարձնել:

Արարատ Միրզոյան - Խոսել ենք մշակութային ժառանգության պահպանման հարցերի շուրջ, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին տիրող լարվածության և Ադրբեջանի կողմից սադրիչ գործողությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներթափանցելու մասին։ Խոսել ենք, ընդհանրապես, բոլոր առկա խնդիրների՝ խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծման անհրաժեշտության վերաբերյալ, մասնավորապես՝ մատնանշել ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ խաղաղ բանակցությունների շարունակության անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Իվան Կորչոկը պաշտոնական այցով առաջին անգամ է Հայաստանում: Կորչոկը ևս շեշտում է՝ մեր երկրները տնտեսության ոլորտում գործակցության մեծ ներուժ ունեն, ինչին նպաստել է անցած տարի Հայաստանում բացված Սլովակիայի դեսպանատունը: Նախարար Կորչոկը խոսքով՝ թեև անցած տարի առևտրաշրջանառության աճ է գրանցվել, սակայն ցուցանիշը պետք է գերազանցել:

Իվան Կորչոկ (Սլովակիայի ԱԳ Նախարար) - Սլովակիայի «Վուե» ընկերությունն այժմ բանակցում է Մեծամորի ատոմակայանի արդիականացման աշխատանքներում իր մասնակցությունն ունենալու համար: Այլ հնարավորություններ ևս կան:

ՍԼՈՎԱԿԻԱՆ ՍԱՏԱՐՈՒՄ Է ՀՀ-ԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ

Որպես եվրամիության անդամ երկիր՝ Սլովակիան մեծապես սատարում է Հայաստանին կառուցվածքային բարեփոխումների գործընթացում, հայտարարել է Սլովակիայի արտգործնախարարը: Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը գործակցության լավ հնարավորություն է Երևանի և Բրյուսելի հարաբերություններում:

Իվան Կորչոկ - Մենք գնահատում ենք Հայաստանի Կառավարության ծրագիրը և տարածաշրջանում կայունություն ու խաղաղություն հաստատելու ջանքերը: Հուսով եմ՝ ավելի քան 30 տարվա անապահովությունից հետո տարածաշրջանում կիրականացվեն գործընթացներ, որոնք հաշտություն կբերեն:

Արտգործնախարար Կորչոկը կոչ է արել նաև լիովին իրականացնել նոյեմբերի 9-ի ստանձնած պարտավորությունները: Եթե խաղաղության հասնելու կամք կա, ցանկացած հակամարտություն լուծելի է, վստահ է Սլովակիայի գլխավոր դիվանագետը:

Իվան Կորչոկ - Որպես ԵՄ անդամ երկիր՝ շարունակում ենք սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Հայ ռազմագերիների և այնտեղ պահվող քաղաքացիական անձանց վերադարձը պետք է շարունակվի, նաև պայմանները պետք է թույլ տան ականազերծում իրականացնել:

Պաշտոնական այցի շրջանակում Իվան Կորչոկը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ այցելել է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հեղինակ`Վահե Կոստանդյան
Դիտումների քանակ201
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Դուշանբե 17:4614 Սեպ, 2021 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Դուշանբե Քաղաքականություն
  • ՀՀ երախտագիտությունն եմ հայտնել Սլովակիային Արցախյան վերջին պատերազմի օրերին և դրանից հետո Սլովակիայի որդեգրած դիրքորոշման համար․ Արարատ Միրզոյան 14:1514 Սեպ, 2021 ՀՀ երախտագիտությունն եմ հայտնել Սլովակիային Արցախյան վերջին պատերազմի օրերին և դրանից հետո Սլովակիայի որդեգրած դիրքորոշման համար․ Արարատ Միրզոյան Քաղաքականություն
  • Արարատ Միրզոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Գերմանիայի դեսպան Միխայել Բանցհաֆի հետ 18:1813 Սեպ, 2021 Արարատ Միրզոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Գերմանիայի դեսպան Միխայել Բանցհաֆի հետ Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Ինչպես է Երևանը դառնում «խելացի». Ավինյանը մանրամասնում է 22:3016 Դեկ, 2025
  • Ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Սպիտակավոր վանական համալիրից վերադառնալիս մոլորվել է․ ՆԳՆ 22:2416 Դեկ, 2025
  • ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին․ 3 տուժած կա 22:1516 Դեկ, 2025
  • TRIPP-ը գործելու է ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության ներքո. Ռուբինյան 22:1216 Դեկ, 2025
  • Հայաստանը և Լյուքսեմբուրգը վերահաստատել են իրենց վճռականությունը խորացնելու հարաբերությունները քաղաքականության, անվտանգության և կրթության ոլորտներում 22:0816 Դեկ, 2025
  • Հարցազրույց Լուսինե Գևորգյանի հետ 22:0416 Դեկ, 2025
  • Վակուում թերապիա. ինվազիվ միջամտություն 21:5616 Դեկ, 2025
  • Հայաստանում սուր շնչառական վարակների ակտիվությունը պահպանվում է 21:4816 Դեկ, 2025
  • Նոր նշանակում՝ վարչապետի աշխատակազմում 21:3516 Դեկ, 2025
  • Լուսաղբյուր գյուղում այրվել է 1500 հակ անասնակեր 21:1716 Դեկ, 2025
  • Լուրեր 21:00 | 200 մլն-ի պահանջ Քոչարյանից, 250 մլն-ի վարկ՝ ԼՂ-ից տեղահանվածների համար. թեժ բանավեճ 21:0016 Դեկ, 2025
  • Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը նշում է գործունեության 25-ամյակը 20:5916 Դեկ, 2025
  • Ինչո՞ւ հենց 2020-ին Ադրբեջանը սկսեց պատերազմ 20:5216 Դեկ, 2025
  • Արմեն Գրիգորյանը այցելել է Մատենադարան 20:4716 Դեկ, 2025
  • ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև նոր հանդիպումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին. Զելենսկի 20:4416 Դեկ, 2025
  • Արարատ Միրզոյանը և Քսավյե Բետելը ստորագրել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր 20:3816 Դեկ, 2025
  • Դեկտեմբեր 16-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3416 Դեկ, 2025
  • Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ համայնքային 42 մանկապարտեզում տեսահսկման արդեն շուրջ 1700 սարք է տեղադրվել 20:2916 Դեկ, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 16.12.2025 20:2316 Դեկ, 2025
  • Ֆինանսական համակարգը՝ 2025-ին. ԿԲ-ն ամփոփում է 20:1316 Դեկ, 2025
  • Արևմտահայերէն լուրեր. Դեկտեմբեր 16. 2025 20:0616 Դեկ, 2025
  • Բանակի համազգեստի նմուշներն ընդունվում են փորձարկման. Փաշինյան 19:5416 Դեկ, 2025
  • Ռուսաստանի հետ հարաբերությունները համակողմանի են և ներառում են բոլոր ոլորտները. Արաղչի 19:4916 Դեկ, 2025
  • Գավառի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում 19:4216 Դեկ, 2025
  • Այսպիսի բարձր արդյունքներ դեռևս չէին գրանցվել. Հասմիկ Ավագյանը՝ առաջնություններում մեդալներ նվաճած կարատեիստներին 19:2116 Դեկ, 2025
  • ԿԳՄՍ փոխնախարարը Ծաղկաձորում հանդիպել է ծանրամարտի տղամարդկանց հավաքականի մարզիկներին 19:0416 Դեկ, 2025
  • Լուրեր 19:00 | Ավանդներն ու պարտատոմսերն աճել են, եկող տարի թանկացումներ չեն սպասվում 19:0016 Դեկ, 2025
  • Հայաստանը և Ադրբեջանը չեն կարող առանց մեզ. ՌԴ ԱԳՆ 18:3616 Դեկ, 2025
  • Դատարանի դահլիճում սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ 18:2316 Դեկ, 2025
  • ՍԱՏՄ-ն միս-մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ վերահսկողություն է իրականացնում Կոտայքում 18:1616 Դեկ, 2025
  • HR-ն ու արդի աշխատաշուկայի պահանջները 18:0416 Դեկ, 2025
  • Բարեփոխումը պատմական է. Ավանեսյանը՝ առողջության համընդհանուր ապահովագրության մասին 17:5316 Դեկ, 2025
  • Փոփոխություններ են առաջարկվում «Կատարողական վարույթի մասին» և կից ներկայացված օրենքներում 17:3416 Դեկ, 2025
  • Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Նաիրա Գևորգյանի հայտարարությունը 17:1816 Դեկ, 2025
  • ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց պարտադիր զինծառայության ժամկետը կրճատելու նախագիծը 17:1416 Դեկ, 2025
  • Ներկայացվել է Հայաստանի ՓՄՁ մրցունակության 2026-2030 թթ․ ռազմավարական ծրագրի նախագիծը 17:0616 Դեկ, 2025
  • ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Օձունում գտնվող հողատարածքի նկատմամբ 17:0216 Դեկ, 2025
  • Լուրեր 17:00 | ՀՀ-ն և Ադրբեջանը առավել քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Էրդողան 17:0016 Դեկ, 2025
  • ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 17:0016 Դեկ, 2025
  • Մեր հանրային ընկալումների մեջ պետք է ձևավորենք իրավական պետության քաղաքացի լինելու կեցվածքը. Կոնջորյան 16:5916 Դեկ, 2025
  • Առաջարկվում է ՔԿԱԳ համակարգը համայնքային ծառայությունից դարձնել քաղաքացիական ծառայություն 16:5616 Դեկ, 2025
  • Ավարտվել է բեռնատարում թաքցված 161 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխելու դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունը 16:4616 Դեկ, 2025
  • Օպերատիվ կառավարման գրասենյակի 112 հեռախոսահամարը թույլ կտա տեղորոշել ահազանգող քաղաքացուն. նախագիծ 16:4216 Դեկ, 2025
  • Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը 16:3216 Դեկ, 2025
  • Մոտ ենք անվտանգության ամուր երաշխիքներին. Զելենսկին՝ բեռլինյան բանակցությունների մասին 16:2716 Դեկ, 2025
  • Ոչ միայն դատապարտելի է, այլև ամոթ է ուսադիր կրող մարդու համար. Պապիկյանը՝ սահմանային ապատեղեկության մասին 16:1616 Դեկ, 2025
  • Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից կհեռացվի Պարույր Սևակի արձանը 16:1216 Դեկ, 2025
  • Դուք եք ընտրել Վարդան Ղուկասյանին, դուք էլ պատասխանատու եք. քննարկում՝ Գյումրիում կառավարման մասին 16:1016 Դեկ, 2025
  • Հաջորդ տարվա սկզբից Հայաստանի հետ կարգավորման շրջանակում կձեռնարկենք մի քանի խորհրդանշական քայլ. Էրդողան 16:0716 Դեկ, 2025
  • Լեհաստանը հնարավոր բազմազգ ռազմական առաքելության կազմում իր զինծառայողներին Ուկրաինա չի ուղարկի. Տուսկ 16:0316 Դեկ, 2025
  • Համագործակցությունը կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ուղղություններ․ ՆԳ նախարարն ընդունել է Կիպրոսի արտակարգ և լիազոր դեսպանին 15:5316 Դեկ, 2025
  • Ոչ բոլոր ծնողներն են, որ գումարը ծախսում են նպատակային՝ երեխայի կարիքների համար. Եղոյանը՝ ծնունդով պայմանավորված աջակցության մասին 15:4916 Դեկ, 2025
  • Ներկայացվել են պատժի պայմանական վաղաժամկետ ազատման և խափանման միջոցների բարեփոխումների նախագծերը 15:4316 Դեկ, 2025
  • Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Ճամբարակ համայնքի ղեկավարին՝ ինքնակամ կառույցի քանդման համար 15:3416 Դեկ, 2025
  • Կո՞ղմ եք քվեարկելու ԼՂ-ից տեղահանվածներին բնակարանով ապահովելու նախագծին, թե՞ ոչ. Կոնջորյանը՝ ընդդիմությանը 15:3216 Դեկ, 2025
  • Մոսկվան և Կիևը մոտեցել են դիվանագիտական կարգավորմանը. Ռյաբկով 15:2616 Դեկ, 2025
  • Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 16-ի ցերեկը և 17-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով 15:1416 Դեկ, 2025
  • ԿԳՄՍ փոխնախարարն ու նախարարի խորհրդականը չնախատեսված այցեր են կատարել Երևանի թիվ 126 և 185 հիմնական դպրոցներ 15:0116 Դեկ, 2025
  • ԱԺ արտահերթ նիստ | ՈՒՂԻՂ 15:0016 Դեկ, 2025
  • Լուրեր 15:00 | Ռուբինյանն արձագանքել է Ալի Աքբար Վելայաթիի հայտարարությանը | 16.12.2025 15:0016 Դեկ, 2025
  • Թրամփը դատական հայց է ներկայացրել BBC ընկերության դեմ՝ պահանջելով 10 մլրդ դոլարի փոխհատուցում 14:3416 Դեկ, 2025
  • Հավանական չեմ համարում, որ Կտրիճ Ներսիսյանը որևէ ձև ունի իր ձևով կամ այլ ձևով մնալու կաթողիկոսական գահին. Ռուբինյան 14:3016 Դեկ, 2025
  • Ընտանիքում յուրաքանչյուր երեխայի ծննդյան համար կհատկացվի 500 հազար դրամ. նախագիծ 14:1916 Դեկ, 2025
  • Նման քննարկումներ չկան. Ռուբինյանը՝ TRIPP նախագծին ռուսական կողմի հնարավոր ներգրավման մասին 14:1116 Դեկ, 2025
  • TRIPP-ը նույն Զանգեզուրի միջանցքը չէ. Ռուբինյանն անդրադարձավ իրանական կողմից հնչող մտահոգություններին 13:5616 Դեկ, 2025
  • ԼՂ հարցը թոկ սարքելու ամենակարևոր գործող անձանցից մեկը եղել է ձեր ղեկավարը՝ Ռոբերտ Քոչարյանը. Կոնջորյանը՝ Խաչատրյանին 13:4316 Դեկ, 2025
  • Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու հարցում կա քաղաքական համաձայնություն. Անի Բադալյան 13:3716 Դեկ, 2025
  • Այդ ամեն ինչը վերջին հաշվով ներդրում է խաղաղության մեջ. Կոնջորյանը՝ պետական պարտքի և զենք գնելու մասին 13:3616 Դեկ, 2025
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Վայոց ձորի մարզերում 13:3416 Դեկ, 2025
  • ԱՄԷ-ում և ՀՀ-ում փոխադարձաբար կճանաչվեն երկու երկրների վարորդական վկայականները. նախագիծ 13:1916 Դեկ, 2025
  • Վլադիմիր Սանոսյանը՝ Հայաստանի 2025 թ․ լավագույն ֆուտզալիստ 13:1316 Դեկ, 2025
  • Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 13:0116 Դեկ, 2025
  • Երբ խոսվում է 2023-ին ԼՂ-ում իշխանափոխությունից ու դրան հաջորդած էթնիկ զտումից, պետք է հիշել նաև կոնտեքստը. Ռուբինյան 13:0116 Դեկ, 2025
  • Լուրեր 13:00 | Պատկան մարմինները կուսումնասիրեն հայտարարությունը. ՊՆ մամուլի քարտուղարը՝ կեղծ լուրի մասին 13:0016 Դեկ, 2025
  • Այս պահին քննարկվում է ՀՀ և ԱՄՆ-ի միջև պայմանագրի և կոնսորցիումի ստեղծման վերաբերյալ իրավական շրջանակը. Խանդանյանը՝ TRIPP-ի մասին 12:5816 Դեկ, 2025
  • Քննարկվել է ՀՀ և Վրաստանի ՊՆ-ների միջև ռազմավարական հաղորդակցության ոլորտում համագործակցության ընդլայնումը 12:5616 Դեկ, 2025
  • Սյունիքի մարզին թիրախային աջակցություն կտրամադրվի, գումարի չափը՝ 50 մլն եվրո. նախագիծ 12:5116 Դեկ, 2025
  • Նախարարության պաշտոնյաների անունից գործում են կեղծ WhatsApp հաշիվներ. ՇՄՆ-ն զգուշացնում է 12:4316 Դեկ, 2025
  • ԼՂ-ից բռնի տեղահանվածները իսկապես խնդիրներ ունեն, որոնք համարում եմ յուրաքանչյուրիս խնդիրը. Բագրատյան 12:4116 Դեկ, 2025
  • ԿԲ-ն որոշել է 0.25 տոկոսային կետով իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 12:3716 Դեկ, 2025
  • ԵՄ-ն ունի գործիքակազմ, պատրաստ է կիսվել ՀՀ-ի հետ. Խանդանյանը՝ հիբրիդային հարձակումների դեմ պայքարի մասին 12:3116 Դեկ, 2025
  • Միքայել Աջապահյանը տեղափոխվել է հիվանդանոց 12:3016 Դեկ, 2025
  • ԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 12:2416 Դեկ, 2025
  • ԵՄ առաջնորդները համատեղ հայտարարություն են տարածել Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ 12:2116 Դեկ, 2025
  • ԼՂ-ից տեղահանվածների բնակապահովության ծրագրի աջակցության չափն ընտանիքի յուրաքանչյուր անդամի մասով 3, 4 կամ 5 մլն դրամ կլինի 12:1416 Դեկ, 2025
  • Հայաստանյան կյանքին լիակատար ինտեգրվելու համար պետք է ընդունել ՀՀ քաղաքացիություն. Գեղամ Նազարյանը դիմեց ԼՂ-ից տեղահանված անձանց 12:0816 Դեկ, 2025
  • Ռուբեն Նազարեթյանը՝ Ֆուտզալի Հայաստանի 2025 թ․ լավագույն մարզիչ 12:0216 Դեկ, 2025
  • ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային աջակցության ծրագրի ֆինանսավորման համար վարկային միջոցներ կներգրավվեն. նախագիծ 11:5116 Դեկ, 2025
  • Այսօրվա դրությամբ ՀՀ քաղաքացիություն է ստացել մեր տեղահանված հայրենակիցներից 26 233-ը. ԱՍՀ փոխնախարար 11:4816 Դեկ, 2025
  • Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:4616 Դեկ, 2025
  • Գյումրիում 37-ամյա տղամարդը դանակահարել է հորը և մորը. նա ձերբակալված է 11:4516 Դեկ, 2025
  • Դուշանբեում Պուտին-Ալիև հանդիպումը դրական լիցք հաղորդեց Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններին. Կալուգին 11:4116 Դեկ, 2025
  • Հասմիկ Ավագյանը Ճամբարակում մասնակցել է վորքաութ մարզահրապարակների բացմանը 11:3416 Դեկ, 2025
  • Ռուսաստանը ձգտում է Վրաստանի հետ կայուն հարաբերությունների. Կալուգին 11:2316 Դեկ, 2025
  • Օտարերկրյա պետություններում գործող հայագիտական կենտրոններն առաջնային նշանակություն ունեն հայագիտության զարգացման գործում. Արթուր Մարտիրոսյան 11:0916 Դեկ, 2025
  • ԱԺ արտահերթ նիստ | ՈՒՂԻՂ 11:0016 Դեկ, 2025
  • Արթուր Նահապետյանը մասնակցում է Դոհայում ընթացող՝ ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների համաժողովին 10:4416 Դեկ, 2025
  • ՀՀ մարզերում ապօրինի ջրօգտագործումներ են կասեցվել. ԲԸՏՄ 10:2816 Դեկ, 2025
  • Երևանում հանրային տրանսպորտի վճարումը չկատարելու համար կազմվել է շուրջ 1370 արձանագրություն 10:1816 Դեկ, 2025
  • ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Լոնդոն 10:0816 Դեկ, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015