• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Ադրբեջանում տարածվում են Ռուսաստանի նկատմամբ ոչ բարյացակամ նարատիվներ. Զախարովա. «Հարևաններ» Ադրբեջանում տարածվում են Ռուսաստանի... 20:32
Օրը՝ 60 վայրկյանում | 19.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 19.08.2026 20:12
Բաց հարթակ. Ռուսաստանն այլևս Հայաստանի ներքին գործերին միջամտելու հնարավորություն չունի. Շիրինյան Բաց հարթակ. Ռուսաստանն այլևս... 20:51
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 13:4111 Սեպ, 2021

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» համաժողովի մասնակիցներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով միջազգային համաժողովի մասնակիցներին՝ տարբեր երկրներից ժամանած քույր եկեղեցիների և քրիստոնեական կառույցների ներկայացուցիչների, գիտնականների ու հասարակական գործիչների:

Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը ներկայացրել է համաժողովի նպատակն ու օրակարգը՝ մասնավորապես նշելով, որ Մայր Աթոռի քարոզչական կենտրոնի ու Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման հանձնախմբի նախաձեռնությամբ կազմակերպված համաժողովի ընթացքում քննարկվել են աշխարհի ներկայիս մարտահրավերները, ինչպես նաև հետպատերազմյան իրավիճակում մեր ժողովրդի առջև ծառացած մի շարք խնդիրներ. «Կենտրոնացանք հայկական վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում հայկական կրոնական, պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրների վրա՝ դրանց ոչ միայն ֆիզիկական վիճակը պահպանելու, այլ նաև կենսագործունեությունը շարունակելու տեսանկյունից»։

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ համաժողովի ընթացքում բարձրացված խնդիրները կարևոր նշանակություն ունեն մեր ժողովրդի համար. «Խնդիրները, որոնց շուրջ դուք քննարկումներ եք ունեցել, կարևորագույն նշանակություն ունեն բոլորիս համար՝ և՛ Հայաստանի ժողովրդի, և՛ Արցախի ժողովրդի, համայն հայության ու մարդկության համար»:

Նախագահը նշել է, որ տարբեր ժողովուրդներ տարբեր կերպ են բնորոշում սեփական ազգային ինքնությունը, իսկ հայկական ինքնությունը հիմնված է քրիստոնեական հավատի ու եկեղեցու վրա: «Խոսքը միայն հավատքի, եկեղեցու դերի մասին չէ, այլ՝ հայերի ազգային ինքնության։ Դու կարող ես պարտվել մարտում, կարող ես պարտվել պատերազմում, բայց եթե չկորցնես քո ինքնությունը՝ միշտ պատրաստ կլինես հետագա հաղթանակների, քանի որ ունես հավատք, ուժեղ ինքնություն և վերապրող ազգ ես։ Մենք, իսկապես, վերապրող ազգ ենք։ Վերապրումը ներառում է նաև հարգանք մյուսների հանդեպ,-ասել է նախագահ Սարգսյանը: -Արցախում քաղաքից քաղաք, գյուղից գյուղ այցելելով՝ բացահայտում ես պատմությունը, հարուստ մշակութային և ճարտարապետական հուշարձանները:

Լինելով Շուշիում, որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, ես շատ հպարտ էի։ Հպարտ էի ոչ միայն նրա համար, որ այդ քաղաքն ուներ հիանալի եկեղեցիներ, այլ հպարտ էի, որ իմ հայրենակիցները ջանք և ֆինանսներ էին ներդրել՝ վերականգնելու նաև Շուշիում գտնվող մզկիթը։ Սա խոսում է ոչ միայն կրոնական ազատության, այլև մարդկային վարքագիծ դրսևորելու մասին»։

Նախագահն ընդգծել է, որ այսօր, ինչպես ցանկացած հայ, մտահոգ է հազարավոր պատմական և կրոնական հուշարձանների ճակատագրի համար, որոնք հայկական կողմի վերահսկողության տակ չեն։ «Այդ մտահոգություններն արդարացված են, քանի որ, երբ ավելի քան հարյուր տարով հետ ենք գնում, հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, երբ հայերը կորցրեցին ոչ միայն իրենց հայրենիքը, այլ նաև մեր եկեղեցիների, մշակութային կենտրոնների, ճարտարապետական հուշարձանների մեծ մասը, որոնք համակարգված կերպով ոչնչացվել են: Հաշվի առնելով այդ ամենը՝ կարող ենք ասել, որ այն տարածքները, որոնք այսօր ադրբեջանցիների վերահսկողության տակ են, կունենան նույն ճակատագիրը,-նշել է նախագահը։ -Մենք բոլորս ունենք տարբերություններ, նույնիսկ քրիստոնյա լինելով՝ ունենք տարբերություններ, սակայն դրանք բեռլինյան պատեր չեն։ Հարգելով այդ տարբերությունները՝ կարող ենք գնահատել ու սովորել միմյանցից։ Արցախի դեպքում ձայները պետք է համախմբվեն՝ Արցախի ժողովրդին պաշտպանելու, ընտրություն կատարելու նրանց իրավունքն իրացնելու, ինչպես նաև հազարավոր տարիների ընթացքում ստեղծած մշակութային ու կրոնական արժեքները պաշտպանելու համար»:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին՝ համաժողովին մասնակցելու և Հայաստան այցելելու համար. «Վստահ եմ, որ մեր ազգը բավականաչափ ուժ ունի ոտքի կանգնելու համար, պայքարելու մեր հավատքի, մեր Աստծո, մեր մշակույթի, մեր եկեղեցու համար։ Մենք բավականաչափ ուժ կունենանք՝ ոտքի կանգնելու մեր բարեկամների հետ միասին. դուք մեր բարեկամներն եք»։

Դիտումների քանակ79
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Մեկնարկել է «Դատաֆեստ» միջազգային համաժողովը 20:2810 Սեպ, 2021 Մեկնարկել է «Դատաֆեստ» միջազգային համաժողովը Հասարակություն
  • «Կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով համաժողով՝ Մայր Աթոռում 23:3609 Սեպ, 2021 «Կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով համաժողով՝ Մայր Աթոռում Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 19. 2026 20:4119 Օգս, 2026
  • Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT 20:3019 Օգս, 2026
  • Կայուն գյուղատնտեսության մոդել՝ Կանաչ ուսուցման կենտրոնում 20:2119 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 19.08.2026 20:1219 Օգս, 2026
  • Ձերբակալվել են Վանաձորի համայնքապետարանի ծրագրի ղեկավարն ու փորձագետը 20:0519 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն և Իրանը սառեցնում են բանակցությունները. Թրամփը փոխում է ռազմավարությունը 20:0219 Օգս, 2026
  • Ամենահամեղ սուրճը՝ բանակային դիրքում. Սուրեն Պապիկյան 19:5519 Օգս, 2026
  • COP17-ի կազմկոմիտեն քննարկել է գագաթնաժողովի և բարձր մակարդակի հանդիպումների նախապատրաստական աշխատանքները 19:4919 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն քննադատել է Իսրայելին Սիրիայի ավիաբազային հարվածելու համար 19:4019 Օգս, 2026
  • Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Պապիկյան 19:3019 Օգս, 2026
  • Ադրբեջանում տարածվում են Ռուսաստանի նկատմամբ ոչ բարյացակամ նարատիվներ. Զախարովա 19:1619 Օգս, 2026
  • Ստուգայցեր եմ իրականացնում նաև բանակային դիրքերում. Պապիկյան 19:0219 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Պետական դավաճանության գործով քրեական վարույթն ուղարկվել է դատախազին 19:0019 Օգս, 2026
  • ԶՈՒ-ում կստեղծվի ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ 18:5719 Օգս, 2026
  • Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն գործողություն է սկսել ենթադրյալ հանցավոր կազմակերպության դեմ 18:5419 Օգս, 2026
  • Ռադան հաստատել է Եվգենի Խմարային որպես Ուկրաինայի նոր պաշտպանության նախարար 18:2919 Օգս, 2026
  • Եվս մեկ ստուգայց՝ հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում. Պապիկյան 18:1719 Օգս, 2026
  • Աֆրիկյան հարցերի շուրջ խորհրդակցություններ Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև 18:0719 Օգս, 2026
  • Թեհրանին ժամանակավոր հրադադար պետք չէ. Արաղչի 18:0219 Օգս, 2026
  • Թրամփը ցանկանում է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ այս աշնանը. WSJ 17:4919 Օգս, 2026
  • Բնակարանային ապահովման պետական ծրագրով արդեն հավաստագիր է ստացել Ղարաբաղից տեղահանված 7804 ընտանիք 17:3619 Օգս, 2026
  • Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 17:2319 Օգս, 2026
  • Երևանի թիվ 139 ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին 17:2119 Օգս, 2026
  • Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հնդկաստանի դեսպանի հետ 17:1719 Օգս, 2026
  • Հուսով եմ «իԳործ» ծրագիրը վերադարձի ավելի գործնական, հուսալի մեխանիզմ կդառնա. վարչապետ 17:1619 Օգս, 2026
  • ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորը քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ օրակարգի հարցեր 17:1219 Օգս, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են իրականացրել 17:0319 Օգս, 2026
  • Պայթյունի ահազանգ Գյումրի քաղաքում․ 1 անձ հոսպիտալացվել է 17:0019 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Անակնկալ ստուգայցեր զորամասերում․ Պապիկյանը հետևում է իրավիճակին 17:0019 Օգս, 2026
  • Ներգաղթի գործընթացը լինելու է ինստիտուցիոնալ․ Փաշինյանը՝ «իԳործ»-ի մասնակիցներին 16:5219 Օգս, 2026
  • Բռնությունը պետք է նախ ճանաչել որպես արատ, ապա ոչնչացնել. Աննա Հակոբյան 16:4119 Օգս, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 16:3319 Օգս, 2026
  • Հութիները Saudi Aramco-ի բոլոր օբյեկտները ներառել են հավանական թիրախների ցանկում 16:3019 Օգս, 2026
  • Քննարկվում է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Տրդատ Սարգսյանի թեկնածությունը 16:2119 Օգս, 2026
  • Դադարեցվել է Արմավիրի մարզի Արտաշար բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը 16:1719 Օգս, 2026
  • ԱԺ նիստին կարգապահական միջոցների կիրառման շուրջ վիճաբանություն սկսվեց. Դավիթ Ղազինյանը հեռացվեց դահլիճից 16:0919 Օգս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հետևել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում ընթացող շինարարական աշխատանքների ընթացքին 16:0219 Օգս, 2026
  • Մեզ համար կարևոր է, որ զինծառայողներն իրենց մասնագիտությանը լավ տիրապետեն. Պապիկյան 15:5119 Օգս, 2026
  • ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հնդկաստանի պաշտպանության քարտուղարին 15:4319 Օգս, 2026
  • Քննարկվում է ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նազելի Բաղդասարյանի թեկնածությունը 15:3219 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 15:3019 Օգս, 2026
  • Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր»-Ծղուկ հատվածում պետբյուջեի միջոցներով շարունակվում է միջին նորոգումը 15:1919 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | ԼՂ-ից տեղահանված 9 հոգանոց ընտանիքը Արզնիում տուն է ձեռք բերել․ ինչպես է գործում ծրագիրը 15:0019 Օգս, 2026
  • Ակնհայտ է, որ խզում կա, բայց Գյումրիում փորձում ենք չկանգնեցնել մեծ ծավալի շինաշխատանքը. Խուդաթյան 14:5719 Օգս, 2026
  • Ադրբեջանի տեղեկատվական դաշտում առկա են Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական նարատիվներ. Զախարովա 14:3819 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը ՈՒՂԻՂ 14:3419 Օգս, 2026
  • Այցելեցի մեր նոր կառուցվող ամրացված շրջաններից մեկի շինհրապարակ. Պապիկյան 14:3419 Օգս, 2026
  • Եգիպտոսի դեսպանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթով 14:2719 Օգս, 2026
  • ԱԺ ճեպազրույցներ | ՈՒՂԻՂ 14:2419 Օգս, 2026
  • Լոռու մարզում ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 14:2019 Օգս, 2026
  • Օդի ջերմաստիճանը կբարձրանա. որոշ մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 14:0719 Օգս, 2026
  • Այս տարի ևս լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենալու. Գևորգ Պապոյան 13:5419 Օգս, 2026
  • «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտնել է, թե ինչ է ակնկալում Հայաստանից սահմանափակումների չեղարկման դիմաց 13:4119 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նախագահի և ավագ դատախազի նկատմամբ 13:1919 Օգս, 2026
  • ԶՈՒ-ում կարգապահության մակարդակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է. Պապիկյան 13:0219 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | 50 մլրդ դրամի շինարարություն Շիրակում․ նախարարն ու մարզպետը խոսել են խնդիրների մասին 13:0019 Օգս, 2026
  • Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է 12:4819 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:4219 Օգս, 2026
  • Ի գիտություն 9-րդ, 12-րդ դասարաններում վերաքննություն ունեցող դպրոցների տնօրենների 12:3619 Օգս, 2026
  • ԱԱԾ-ն հրավիրում է աշխատանքի 12:2419 Օգս, 2026
  • Արման Եղոյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:0819 Օգս, 2026
  • Վենեսուելայում արդյունահանվող նավթի մոտ կեսն արտահանվում է ԱՄՆ. Քայլ Հաուսթվայթ 12:0819 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0019 Օգս, 2026
  • ՀՀ ԱԽ քարտուղարը և ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են TRIPP նախագծին վերաբերող հարցեր 11:5719 Օգս, 2026
  • Ժամանակավորապես փակ է լինելու Վերին Պտղնու տրանսպորտային հանգույցից դեպի Բալահովիտ ճանապարհահատվածը 11:5319 Օգս, 2026
  • Եթե հանրաքվե լիներ՝ կողմ կլինեիք ԵՄ-ին միանալո՞ւն, թե՞ ԵԱՏՄ-ում մնալուն. Աղաջանյանը՝ Արեգա Հովսեփյանին 11:4419 Օգս, 2026
  • Թրամփը կասեցրել է Կանադայի նկատմամբ 50% մաքսատուրքերը 11:3419 Օգս, 2026
  • ԵՊՀ ամբիոնի վարիչը քաղաքացու՝ համալսարան ընդունվելու գործընթացն անխոչընդոտ իրականացնելու համար պահանջել է խոշոր չափերի կաշառք 11:2419 Օգս, 2026
  • Ոստիկանները բացահայտել են 18-ամյա աղջկա առևանգման դեպքը․ մեկ անձ ձերբակալվել է 11:1719 Օգս, 2026
  • Աշխատաժողով՝ գլոբալ գինու շուկաներում Հայաստանի արտահանման ներուժը ընդլայնելու նպատակով 11:0619 Օգս, 2026
  • Անակնկալ ստուգայցեր եմ իրականացնում ՊՆ զորամասերում. Պապիկյան 10:4919 Օգս, 2026
  • Հանցավոր ծագում ունեցող 29 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե 10:2719 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 10:2019 Օգս, 2026
  • ՀԾԿՀ-ում քննարկվել են կարգավորվող ընկերությունների ենթակառուցվածքների տարածական տվյալների՝ ազգային գեոպորտալին ինտեգրման հարցերը 10:1219 Օգս, 2026
  • Լուրեր 10:00 | Բարեկրթությունը թուլության նշան չէ. ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր 10:0019 Օգս, 2026
  • Վաղարշապատում հիմնանորոգվում է շուրջ 1.9 կմ ճանապարհահատված 09:5119 Օգս, 2026
  • Վայոց ձորի մարզի մի շարք բնակավայրերում 36 ժամ գազ չի լինի 09:3919 Օգս, 2026
  • Քննությունից առաջ ավտոդպրոցում կրթություն ստանալը պարտադիր է լինելու․ ՆԳ նախարար 09:2119 Օգս, 2026
  • Ոստիկանության բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 266 անձ 09:0319 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:4719 Օգս, 2026
  • Հայաստանի մի շարք հասցներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 08:1919 Օգս, 2026
  • Ճամբարակի կենտրոնական փողոցը հիմնանորոգվում է սուբվենցիոն ծրագրով 00:5119 Օգս, 2026
  • Նախատեսվում է Երևանում՝ մանկապարտեզներում, գործարկել 6-12 ամսական երեխաների՝ հանրապետությունում առաջին խումբը 00:3219 Օգս, 2026
  • 5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը նախատեսվում է դարձնել պարտադիր 23:3918 Օգս, 2026
  • Սառույցի ռիսկերը 23:1818 Օգս, 2026
  • Հայաստանը հանցավորության վտանգավորության աստիճանի տեսանկյունից համարվում է անվտանգ. Ցուցուլյան 23:0018 Օգս, 2026
  • 14-ամյա Տիգրան Համբարձումյանը հաղթել է Մագնուս Կարլսենին 22:4518 Օգս, 2026
  • Մթերվել է շուրջ 4700 տոննա լոլիկ․ Գևորգ Պապոյան 22:3918 Օգս, 2026
  • Գերիների վերադարձի մասին բարձրաձայն կամ կիսաձայն չեն խոսում, այլ լռում ու գործ են անում. Բաղդասարյան 22:2718 Օգս, 2026
  • Մ-20 ԱԱ․ ըմբիշ Էրիկ Տեր-Մաթևոսյանը նվաճեց բրոնզե մեդալ 22:1418 Օգս, 2026
  • Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրության դեպք են բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք 21:5718 Օգս, 2026
  • «Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենալու». նախարար Գևորգ Պապոյանը հետևել է մթերման գործընթացին 21:5118 Օգս, 2026
  • ՔՊ վարչության նիստում քննարկվել են առաջիկա ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական աշխատանքները 21:4718 Օգս, 2026
  • Ադրբեջանի նախագահն ընդունել է Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպանին 21:4218 Օգս, 2026
  • Բանակում շարունակվում են ոչ կանոնագրքային հարաբերությունների կանխարգելմանն ուղղված հանդիպումները 21:2718 Օգս, 2026
  • Հնդկաստանի պաշտպանության քարտուղարն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա 21:1018 Օգս, 2026
  • Ըմբիշ Յուրիկ Մխիթարյանը՝ Մ20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր 21:0618 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 18. 2026 21:0418 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Գործընթացը եղել է ծանր, ցավոտ. ԱԺ-ում գերիների վերադարձի շուրջ թեժ բանավեճ 21:0018 Օգս, 2026
  • Զբոսաշրջային գործունեության ծանուցումը հոկտեմբերից պարտադիր կդառնա 20:5618 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015