Ավստրալիայի, Ամերիկայի, եվրոպական շատ երկրների էկոլոգիապես մաքուր տրանսպորտի սիրահարներն այսօր նշում են էլեկտրամոբիլի օրը: Այս տարի նրանց են միացել նաև Հայաստանի էկովարորդները, որոնց նպատակն է ամբողջ աշխարհում քարոզել առանց արտանետումների տրանսպորտ վարելը:
Որպես «կանաչ ակցիա» նրանք նախ ծառատունկ են իրականացրել մարզահամերգային համալիրի հարակից անտառում: Նաև ավտոարշավ ակցիայով կառավարությանն ու քաղաքապետարանին փոխանցել Հայաստանում էլեկտրամոբիլների մասսայականացման իրենց առաջարկները:
Կարեն Դերձյան, էլեկտրամոբիլավար - Գույքահարկի օրենքի ձևափոխում, որը կնպաստի էլեկտրամոբիլների զարգացմանը: Հորդորում ենք, որպեսզի ավելացնեն լիցքավորման կայանները, ինչպես նաև էլեկտրական մեքենաների համար սահմանեն հատուկ կայանատեղիներ:
Հայկ Շեկյան, էլեկտրամոբիլ ներկրող ընկերության ղեկավար - Պետք է լինի կոմպլեքս մտածված քաղաքականություն, որն ասի՝ սա է իմ առաջնայնությունը: Կոմպլեքս հայացք է պետք: Շուկայի խաղացողներով, պետությունով, ասոցիացաներով միասնական վեկտորը կառուցենք ու գնանք առաջ: