95 տարի առաջ «Խոսում է Երևանը» բառերով մեկնարկեց Հայաստանի Հանրային ռադիոյի երկար ճանապարհի սկիզբը:
Մայր ռադիոյի հեռարձակումն սկսել է 1926 թ. սեպտեմբերի 1-ին: 1925 թվականի փետրվարի 23-ին Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմը որոշում է ընդունել Երևանում հանրապետական նշանակության ռադիոկայան հիմնելու վերաբերյալ:
Արդեն այսօր Հանրային ռադիոն կայացած կառույց է, որը հնարավոր է ոչ միայն լսել, այլև դիտել կայքում և սոցիալական ցանցերում, ունի հաղորդումներ հասարկության բոլոր շերտերի համար: Հանրային ռադիոյի լրատվությունը հասանելի է 12 լեզվով:
Տասնամյակներ շարունակ ռադիոյի հայտնի ձայներից Վարուժան Օլքինյանը շնորհավորեց գործընկերներին:
95-ամյակը Հանրային ռադիոն իր աշխատակիցների հետ նշեց Օպերայի թատրոնում՝ վերիշելով հին ու նոր հաղորդումները: