Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:
«Սիրելի՛ էրեբունցիներ,
մոտ երեք տարի առաջ մենք միասին սկսեցինք աշխատել, պլաններ կազմել ու կյանքի կոչել տարբեր ծրագրեր, ու վստահ եմ ՝ այսուհետ նույնպես այդ բարի ավանդույթներն ու լավ նախաձեռնությունները շարունակական են լինելու՝ ի նպաստ Էրեբունու բարօրության։ Ես փորձել եմ բոլոր նախաձեռնությունների հիմքում դնել օրենքը և գործել բացառապես այդ տիրույթում, ստեղծելով նորը՝ զարգացնելով հինը։
Ինձ մնում է միայն շնորհակալություն հայտնել իմ բնակիչներին, աշխատակազմին, մեր հավատարիմ գործընկերներին։
Սիրելի՛ էրեբունցիներ, դիմում եմ ներկայացրել դադարեցնելու իմ լիազորությունները՝ որպես վարչական շրջանի ղեկավար։ Ցանկությունս մեկն է՝ խաղաղություն մեր երկրին»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Աբրահամյանը: