Հանրապետության տարածքում օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-2-ը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 3-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-4-ն աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով:
Երևանում օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-4-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում ջերմաստիճանը կհասնի +38․․․+40 աստիճանի։
Նշված օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ ԱԻՆ-ը կոչ ենք անում պահպանել հրդեհավտանգության կանոնները։
Մանրամասները՝ տեսանյութում: