«Ապագայի երիտասարդներ և ՏՏ ոլորտ». Երիտասարդության միջազգային օրվա շրջանակում այս թեմայով երիտասարդական ֆորում էր կազմակերպվել Գեղարքունիքի մարզում: Քննարկման առանցքում ոլորտի զարգացման հեռանկարներն էին, երիտասարդների դերն այդ հարցում և մարզերում ոլորտի առանձնահատկությունները:
Ընկերությունն իր շուրջ է հավաքում երիտասարդների, որոնք ընդունակ են տարածաշրջանում ստեղծելու բարձր տեխնոլոգիական արտադրանք և դրանով նպաստելու համանքների զարգացմանը:
Գիտական, մշակութային, մարզական ուղղվածությամբ միջոցառումներ անցկացվեցին Գեղարքունիքի բոլոր տարածաշրջաններում: Երիտասարդները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց ստեղծագործությունները, բարձրաձայնելու խնդիրները, խոսելու մարզի զարգացման իրենց պատկերացումների մասին: