ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը թրաֆիքինգի զոհ դարձած քաղաքացիներին տրամադրում է աջակցություն, իսկ ոստիկանությունը՝ պաշտպանություն:
Աջակցությունը նպատակաուղղված է զոհերի ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական վերականգնմանն ու ինտեգրմանը:
Նախարարությունն իրականացնում է նաև «Թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց միանվագ դրամական օգնություն» ծրագիրը, որի շրջանակում 250.000 դրամ միանվագ ֆինանսական աջակցություն է տրամադրվում թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց։
Մանրամասները՝ տեսանյութում: