ՀՀ Կառավարության 2021 թ. օգոստոսի 6-ի թիվ 1258-ն որոշմամբ հաստատվել են ՀՀ-ում 2021-2022 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերը` ըստ մասնագիտությունների:
Մանրամասների և պայմանագիր կնքելու համար կարող եք դիմել ՀՀ առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն` 2021 թվականի սեպտեմբերի 3-ը ներառյալ (Հասցեն` Կառավարական տուն N 3, hեռախոսներ` 060-80-80-03 (1505), (1503) (1507)):
Հիշեցնենք, որ նպատակային կլինիկական օրդինատուրան ավարտելուց հետո մարզային բժշկական կազմակերպություններում բժիշկ-մասնագետները մասնագիտական գործունեություն կիրականացնեն 3 տարի ժամկետով` նախկին 5 տարվա փոխարեն:
Միաժամանակ, ուսումնառության ընթացքում կլինիկական օրդինատորները ստանում են կրթաթոշակ` նվազագույն աշխատավարձի չափով:
Մասնագիտությունների ցանկը ստորև.
|
Մասնագիտություն |
Պետպատվերի տեղերի առաջարկվող քանակ |
|
Լաբորատոր ախտորոշում |
2 |
|
Ընդհանուր վիրաբուժություն |
4 |
|
Անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա |
4 |
|
Մանկաբարձություն և գինեկոլոգիա |
1 |
|
Քիթ-կոկորդ-ականջաբանություն |
1 |
|
Մանկական քիթ-կոկորդ-ականջաբանություն |
2 |
|
Նյարդաբանություն |
4 |
|
Ընտանեկան բժշկություն |
5 |
|
Հոգեբուժություն |
1 |
|
Մանկաբուժություն |
4 |
|
Նեոնատոլոգիա |
1 |
|
Ներքին բժշկություն |
3 |
|
Ինֆեկցիոն հիվանդություններ |
2 |
|
Վնասվածքաբանություն և օրթոպեդիա |
2 |
|
Ճառագայթային ախտորոշում |
1 |
|
Սրտաբանություն |
3 |
|
Ներզատաբանություն |
1 |
|
Մանկական անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա |
1 |
|
Դատաբժշկական փորձաքննություն |
1 |
|
Ուրոլոգիա |
1 |
|
Այրվածքաբանություն |
1 |
|
Թոքաբանություն |
2 |
|
Կրծքային վիրաբուժություն |
2 |
|
Անոթային վիրաբուժություն |
2 |
|
Մանկական վիրաբուժություն |
2 |
|
Ուռուցքաբանություն |
1 |
|
Մաշկավեներաբանություն |
1 |
|
Համաճարակաբանություն |
1 |
|
Մանկական երիկամաբանություն |
1 |
|
Մեղրիին հատկացվող տեղեր |
1 |
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
58 |