Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են՝
Սևանա լճի մակարդակը հուլիսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել` 1900.75 մ (18.07.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 4 սմ-ով, իսկ 2021 թ. հունվարի 1-ի մակարդակից բարձր է 23 սմ-ով։
Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հուլիսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 12.175 մլն խմ, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ մայիսի 25-ից հուլիսի 18-ը ներառյալ՝ 119.182 մլն խմ:
Արփա-Սևան ջրատարով հուլիսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.675 մլն խմ, իսկ 2021 թ. հունվարի 1-ից հուլիսի 18-ը ներառյալ՝ 129.686 մլն խմ: