Ադրբեջանական կողմը չի խորշում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը բացահայտ կեղծիքներ վերագրելուց՝ հայտարարել է Հայաստանի արտգործնախարարությունը:
Ինտենսիվ փոխհրաձգություն Երասխի ուղղությամբ՝ հակառակորդի սադրանքից հետո. հայկական կողմը զոհեր և տուժածներ չունի՝ հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:
Ամփոփվել են ՀՀ և ՌԴ զինված ուժերի շտաբային բանակցությունները:
«Քաղաքացիական պայմանագրի»՝ Ազգային ժողովի նախագահի թեկնածուն Ալեն Սիմոնյանն է:
Թուրքիան սեպտեմբերին սիրիացի վարձկաններին կտեղափոխի Աֆղանստան. թուրք լրագրող:
Կրեմլը հաստատել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստվում է այցելել Ռուսաստան:
Գերմանիան միաժամանակ փորձում է վերականգնվել ջրհեղեղներից և պատրաստվել նոր՝ էկոլոգիական աղետի:
Էրդողանն օկուպացված Հյուսիսային Կիպրոսում հուլիսի 20-ին հայտարարություն է անելու:
Օրվա կորոնաթվերը. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 92 նոր դեպք: Ունենք 96 առողջացած և 3 մահվան դեպք: