Հուլիսի 15-ին՝ շրջանների զգալի մասում, 16-18-ը հիմնականում կեսօրից հետո՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ նաև կարկուտ։
Քամին՝ հյուսիսարևմտյան, 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։ Հուլիսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 15-ի ցերեկը ևս, ինչպես 14-ին, աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, 16-19-ին՝ ցերեկը, աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով։
Երևանում հուլիսի 14-16-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ: Հուլիսի 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: