ՍԴ-ն շարունակում է քննել արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոնղոլիայի վարչապետին՝ Անկախության օրվա առթիվ:
Բերման են ենթարկվել Ստամբուլում հայկական եկեղեցու պատի վրա պարող տղամարդիկ:
Հայկ Գրիգորյանն ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից. նրան կփոխարինի Արգիշտի Քյարամյանը:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը կքննարկի Հայոց ցեղասպանության ընդունման հարցը:
Վրաստանում օպերատորի մահվան պատճառով պահանջում են կառավարության հրաժարականը:
Արսեն Ջուլֆալակյանը հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին:
Կուբայում տեղի են ունեցել բազմահազարանոց բողոքի ցույցեր ընդդեմ երկրի կոմունիստական կառավարության։
Օրվա կորոնաթվերը. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 71 նոր դեպք: Առողջացել է 73, մահացել 3 մարդ։