Ով կմտածեր, որ Հայաստանում զբոսաշրջության զարգացման ազդակներից մեկը կարող է կորոնավիրուսը դառնալ, ավելի ճիշտ՝ դրանից պաշտպանվելու ցանկությունը: Երկիրն ընդունում է բազմաթիվ իրանցի տուրսիտների, որոնք գալիս են պատվաստվելու համար:
Հարևաններին ու ընդհանրապես երկիր եկող զբոսաշրջիկներին Հայաստանում կպատվաստեն սիրով, միայն այսուհետ պայմանով, որ նրանք մեր երկրում առնվազն 10 օր անցկացրած լինեն: Այսպես մեր հյուրերը ժամանակ կունենան նաև ուսումնասիրել երկիրն ու իհարկե ավելի շատ փող ծախսել Հայաստանում: Իսկ որոնք են հայաստանցիների նախընտրելի ուղղությունները:
Տուրիստական այս սեզոնի առանձնահատկությունների մասին Վրույր Մկրտչյանի ռեպորտաժը: