Մինչ թուրք պաշտոնյաները շարունակում են խոսել սիրիացի փախստականներին՝ Սիրիա վտարելու մասին, «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորման նախկին հրամանատար Մանար ալ-Շամին Թուրքիայի քաղաքացիություն է ստացել: Այս մասին Թվիրթերի իր միկրոբլոգում գրել է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը:
Սա առաջին դեպքը չէ, որ հայտնի ահաբեկիչները Թուրքիայի քաղաքացիություն են ստանում և ազատ ապրում են իրենց հանցագործությունները պաշտպանող երկրում: