Ղրղզստանի ԱԳՆ-ը բողոքի նոտա է հղել Թուրքիայի դեսպան Ահմեդ Սադիկ Դողանին՝ կապված Ղրղզստանի քաղաքացու՝ Թուրքիայի հատուկ նշանակության ծառայության կողմից առևանգման հետ՝ փոխանցում է Инфотека24-ը:
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Բիշքեկում հատուկ գործողության հետևանքով Օրհան Ինանդին տեղափոխվել է Թուրքիա, որտեղ նրան մեղադրում են ՖԵՏՕ շարժման ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենի հետ մեղսակցության համար:
Առևանգված քաղաքացին ղեկավարում է Ղրղզստանում ուսումնակրթական կենտրոնների ցանցը, որտեղ, ըստ Անկարայի, գյուլենականության գաղափարախոսության քարոզչություն է իրականացնում: