Ավարտին են մոտենում Միասնական սոցիալական ծառայության Իջևան քաղաքի տարածքային կենտրոնի շինարարական աշխատանքները, հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Կենտրոնը կգործի միասնական ընդունարանի սկզբունքով և կսպասարկի շուրջ 20200 քաղաքացու՝ մատուցելով առավել հասցեական ու օպերատիվ սոցիալական ծառայություններ:
