Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահները քննարկել են ԼՂ թեման:
Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունը արձանագրել է Ադրբեջանի կողմից Սղնախի հայկական գերեզմանոցի պղծման փաստը։
ՀԱՊԿ-ը Հայաստանի հարավում ստեղծված իրավիճակը դիտարկում է որպես «սահմանային միջադեպ», հայտնել է Ստանիսլավ Զասը։
Եվրոպական միությունը պատրաստվում է ավելի քան 1.5 միլիարդ եվրո հատկացնել Հայաստանին։
Հայաստանի քաղաքացիների համար Հունաստան այցի՝ համավարակով պայմանավորված սահմանափակումները հանվել են։
Ֆրենկ Փալոունը ԱՄՆ իշխանությունների հետ քննարկել է հայ ռազմագերիների ազատ արձակման և սահմանային ճգնաժամի հիմնահարցեր։
ԱՄՆ-ի ու Թուրքիայի՝ առևտրի ոլորտում գագաթնաժողովը չեղարկվել է Հայոց ցեղասպանության ժխտման պատճառով։
Եվ օրվա կորոնաթիվը․ հատատվել է կորոնավիրուսային հիվանդության 125 նոր դեպք։ Առողջացել է 97, մահացել՝ 1 մարդ։