Աջափնյակ վարչական շրջանի նոր ղեկավարը Սասուն Մկրտումյանն է: Նախկինում նա աշխատել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնում (ԳԹԿ):
Հունիսի 23-ին 1lurer.am-ը հայտնել էր, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհրյանը ազատվել էր աշխատանքից:
«Պարոն Մհրյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն, սեփական ցանկությամբ: Որքան տեղյակ եմ, պարոն Մհրյանը ցանկություն ունի այլ աշխատանքի տեղափոխվել»,- ասել էր Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: