ՀՀ ԱԺ-ն շարունակում է արտահերթ նիստը. գրանցվել է 69 պատգամավոր: Պատգամավորներն այսօր կքննարկեն նախորդ օրն առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերը:
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կքննարկի «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ: