Հունիսի 25-ին Աջափնյակում ևս 5 ապօրինի կառույց է ապամոնտաժվել: Քաղաքապետարանին ապամոնտաժման ընթացքում մեծապես աջակցում են ՀՀ ոստիկանության ուժերը՝ պահպանելով հասարակական կարգը քանդման աշխատանքների ընթացքում:
Հիշեցնենք, որ վերջին շաբաթվա ինտենսիվ ապամոնտաժումներից առաջ, վերջին վեց ամիսներին միայն Աջափնյակում 34 ինքնակամ կառույց է ապամոնտաժվել:
Ապօրինաբար կառուցված շինությունների ապամոնտաժման գործընթացը շարունակվում է։