Պետպատվերի շրջանակում նկարահանված ֆիլմերի թիվը տարեցտարի ավելանում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի կանոնակարգի փոփոխությունների շնորհիվ: 2017 թ. կինոկենտրոնը որոշեց այլևս չնկարահանել ֆիլմեր՝ ֆիլմարտադրողից դառնալ գործընկեր: Փոփոխություններն առաջին հերթին մեծ ազդեցություն ունեցան սկսնակ ստեղծագործողների համար, շատերը սկսեցին նկարահանել իրենց երազանքի առաջին ֆիլմը:
Կանոնակարգի փոփոխությունները միտված են գեղարվեստական կինոնկարների, նախագծերի մրցույթների և հաղթող ճանաչված ստեղծագործողների ֆինանսավորման գործընթացի կարգավորմանը: Նոր փոփոխությունները կանխում են նաև ֆիլմերի անավարտ մնալը, կինոկենտրոն և ստեղծագործական խմբեր գործակցությունը պաշտպանվում է նաև հուշագրերով:
Նախորդ տարի անցկացված երկու մրցույթների արդյունքում հաստատվել է 45 նախագիծ, որոնցից 29-ը լիամետրաժ ֆիլմ են, 16-ը՝ կարճամետրաժ: 45 նախագծերից 24-ը դեբյուտային են:
Նոր փոփոխությունների արդյունքում միջազգային հիմնադրամներ դիմելու գործն էլ է ավելի դյուրին դարձել: Եվրոպական ամենախոշոր հիմնադրամներից մեկից՝ «Եվրիմաժից», Հայաստանն արդեն մի քանի ֆիլմի ֆինանսավորում է ստացել, որոնցից մեկն էլ Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը Կաննի 73-րդ միջազգային կինոփառատոնում՝ երկու անվանակարգում, մրցանակի է արժանացել:
Փոփոխությունների արդյունքում սկսում է ձևավորվել նաև պրոդյուսերական դպրոցը՝ ասում է ազգային կինոկենտրոնի տնօրենը: Լավ պրոդյուսերների հիմնական մասն էլ կանայք են: Երիտասարդ ստեղծագործողների մեջ էլ, բացի նոր ոճից, ձեռագրից ու ասելիքից, կարևորում է նաև մեկը մյուսին օգնելու պատրաստակամությունը: