Երեկ Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զանգակատուն գյուղի սահմանամերձ տարածքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ այրվել է մոտ 60 հա խոտածածկույթ։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են նաև տեղի բնակիչները։
Այսօր՝ հունիսի 24-ին՝ ժամը 07։25-ին, վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։20-ին, մարվել՝ 11։05-ին: Այրվել է մոտ 110 հա խոտածածկ տարածք։
Փրկարարներն իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ․ սահմանվել է հերթապահություն։