Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ մարզպետարանում Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ: Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնությամբ, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով։
Այս մասին 1lurer.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ հարուցված քրեական գործի շրջանակներում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Քրեական գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն:
Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ Օձունի համայնքապետը հաղորդում է ներկայացրել իր նկատմամբ կատարված հանցագործության վերաբերյալ: