Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ գերմանացիների պարտականությունն է պահել Երկրորդ աշխարհամարտի հիշատակը:
«Որքան էլ դժվար լինի, մենք պետք է հիշենք այդ մասին: Այդ դժոխքի, լիակատար թշնամանքի ու անմարդության հիշատակը պարտականություն է գերմանացիների համար և զգուշացում ամբողջ աշխարհի համար»,- ընդգծել է Գերմանիայի նախագահը:
Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ ԽՍՀՄ-ի դեմ նացիստական Գերմանիայի պատերազմը բարբարոսություն էր: