Երևան քաղաքի փրկարարական վարչության ներքին կառուցվածքային ստորաբաժանումներում անցկացվել է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն:
Վարժանքի նպատակն է կատարելագործել քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպման գործում փրկարարական ծառայողների պատրաստվածությունը, ստուգել աշխատանքային ռեժիմների փոխադրման պլանը:
Ուսումնավարժանքի ընթացքում մասնակիցներին տրվել են հանձնարարականներ՝ ըստ իրավիճակի զարգացման պլանի, քննարկվել են ազդարարման, արձագանքման, պատսպարման, տարհանման, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման հարցերը: Ուսումնավարժության ավարտին ամփոփվել են արդյունքները, ղեկավարման շտաբի կողմից մատնանշվել ուժեղ և թույլ կողմերը, տրվել նոր հանձնարարականներ: