Գերմանիայի մայրաքաղաքում ձախ արմատականների ու իրավապահ մարմինների միջև բախումների հետևանքով տուժած ոստիկանների թիվը հասել է 63-ի՝ փոխանցում է РИА Новости-ն:
Ուժայիններից երկուսը դիմել են բուժօգնություն ստանալու համար: Ավելի վաղ հայտնի էր 20 տուժածի մասին:
Հայտնի է, որ Բեռլինի ոստիկանությունը փորձել է արմատականներին տարհանել լքված տնից:
Նման բախում գրանցվել էր նաև նախօրեին, տուժել էր ավելի քան 60 իրավապահ: Բողոքի ակցիային մասնակցել է ավելի քան 200 մարդ: Նրանք հրկիզել են ինքնաշեն բարիկադներն ու հարևան շենքերի տանիքներից քարկոծել ոստիկաններին: Մեկ մարդ բերման է ենթարկվել: