Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շուտով կհրատարակվի «գրքերի գիրքը», որի վրա աշխատում է «խելագարի նման»՝ փոխանցում է Business Insider-ը:
Թրամփը նշել է, որ մերժել է «ամենաանսպասելի հրատարակչությունների» երկու առաջարկները: Նրա խոսքով՝ ներկա պահին չի ցանկանում նման գործարքներ կնքել:
«Ես խելագարի նման եմ գրում, և երբ ժամանակը գա, կտեսնեք գրքերի գիրքը»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը:
Ընդ որում՝ նա խոստովանել է, որ զուգահեռ աշխատում է «առավել կարևոր նախագծի վրա»: Նախկին նախագահն այլ մանրամասներ չի հաղորդել: