Ֆրանսիայի վարչապետին առընթեր ազգային պաշտպանության և անվտանգության հարցերով գլխավոր քարտուղարության ղեկավար Ստեֆան Բույոնը հաստատել է ուսումնական տարվա սկզբին նոր ազգային գործակալություն ստեղծելու մտադրության մասին, որը պատասխանատու կլինի տեղեկատվական ոլորտում օտարերկրյա միջամտությունների մոնիտորինգի համար: Այս մասին տեղեկացնում է inopressa-ն:
«Խոսքը ոչ թե հետախուզական տվյալների հավաքման, այլ տեղեկատվական համավարակի բացահայտման մասին է: Եվ արդյոք այն բխում է ա՞յլ պետությունից կամ միջազգային կազմակերպությունից, որն ուղղված է քաղաքական առումով Ֆրանսիայի պետության ապակայունացմանը»,-հայտարարել է Ստեֆան Բույոնը: