Իտալիա մեկնած տասնյակ զբոսաշրջիկներ ստիպված կլինեն տուգանք վճարել Սարդինիայի կուսական ծովափերի հուշանվերների համար՝ փոխանցում է Euronews-ը:
Այսօր իտալական լրատվամիջոցները հայտարարել են, որ մաքսային ոստիկանությունը մինչև 3000 եվրո տուգանք է սահմանել 41 զբոսաշրջիկի համար, որոնք վերջին օրերին փորձել են երկրից դուրս բերել ընդհանուր քաշով 100 կգ ավազ, խխունջ և ծովափնյա քարեր:
Հուշանվերներն առգրավվել են Սարդինիայի օդանավակայաններում ու նավահանգիստներում: Առգրավված ավազը վերադարձվել է ծովափ: