Սիրիայի նախագահի ընտրություններում Բաշար Ասադի լիակատար հաղթանակից հետո եվրոպական մի շարք երկրներ մոտ ապագայում մտադիր են վերաբացել իրենց դիվանագիտական առաքելությունները Դամասկոսում: Այս մասին տեղեկացնում է իրանական Tasnim գործակալությունը:
Ստացված տեղեկությունների համաձայն՝ Հունաստանի, Հունգարիայի և Սերբիայի դիվանագետներն արդեն ժամանել են Սիրիայի մայրաքաղաք. ընթանում են այս երկրների դեսպանությունների վերաբացման նախապատրաստական աշխատանքները:
Ավելի վաղ Սիրիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ որոշ դեսպանություններ վերսկսել են իրենց աշխատանքները Դամասկոսում, արաբական ու արևմտյան մի շարք պետություններ էլ կվերաբացվեն առաջիկա օրերին: