ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում» առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ:
Հանդիպմանը քննարկվել են իրավական ակտերում կատարված և կատարվելիք փոփոխությունները: Վերանայվել և արդիականացվել են բժշկական օգնության և սպասարկման լաբորատոր-ախտորոշիչ և մի շարք այլ արտահիվանդանոցային տեսակների համար անհրաժեշտ սարքավորումների և գործիքների, ինչպես նաև` կադրային պահանջներն ու հագեցվածությունը:
Վերանայվում են բժշկական օգնության և սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները՝ հագեցվածության մեջ ավելացնելով մի շարք ժամանակակից և առավել արդյունավետ տեխնիկական պահանջներ: