«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար է նշանակվել ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
«Երեկ տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի արտահերթ նիստը։
Սիրով տեղեկացնում ենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար է նշանակվել իրավաբանական գիտությունների թեկնածու, ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը»,- գրել է Մարուքյանը: