Ամստերդամում դանակահարության հետևաքնով մահացել է մեկ մարդ, ևս չորսը վիրավորվել են: Տուժածները հոսպիտալացվել են: Այս մասին տեղեկացնում է Euronews-ը:
Նիդերլանդների իրավապահ մարմինները ձերբակալել են 29-ամյա կասկածյալին:
Դեպքի կապակցությամբ քննություն է սկսվել. ուսումնասիրվում են բոլոր վարկածները, սակայն այս պահին ահաբեկչության հստակ շարժառիթ չկա:
Դանակահարությունը տեղի է ունեցել բարերի և ռեստորանների հարևանությամբ, որոնք կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների պատճառով փակ են եղել: